Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 479՝ ԾԱՂԻԿ ԱՐԱՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 125/20 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ծաղիկ Արամի Կարապետյանը /հասցե՝ք. Էջմիածին, Պիոներական փող. թիվ 32/1, ն/ք 001622679/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 16.04.2020թ. տեղեկանքների և 20.04.2020թ. զեկուցագրի հիման վրա, 2020 թվականի ապրիլի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ծաղիկ Արամի Կարապետյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 28.04.2020թ. թիվ 1213 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ծաղիկ Արամի Կարապետյանին ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ ք. Էջմիածին, Պիոներական փող. թիվ 32/1 հասցեում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Ծաղիկ Արամի Կարապետյանի սեփականությունը և <<Գույքահարկի մասին>> ու <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 213 829 /երկու հարյուր տասներեք հազար ութ հարյուր քսանինը / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 132 108 /հարյուր երեսուներկու հազար հարյուր ութ / ՀՀ դրամ 2012-2019թթ. ապառքի գումար և 81 721 /ութսունմեկ հազար յոթ հարյուր քսանմեկ/ՀՀ դրամ 2012-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումարը:
2) Նշված հասցեում գտնվող 0,0595 հա մակերեսով /ոչ գյուղ. նշանակության/ հողատարածքի համար հողի հարկի գծով 38 530 /երեսունութ հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 20 849 /քսան հազար ութ հարյուր քառասունինը / ՀՀ դրամը 2008-2019թ. համար ապառքի գումար և 17 681 /տասնյոթ հազար վեց հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամը՝ 2008-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Ծաղիկ Արամի Կարապետյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 252 359 /երկու հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի և հողի հարկի համար վճարման ենթակա գումար, որից` ք. Էջմիածին, Պիոներական փող., 32/1 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 213 829 /երկու հարյուր տասներեք հազար ութ հարյուր քսանինը / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 132 108 /հարյուր երեսուներկու հազար հարյուր ութ / ՀՀ դրամ 2012-2019թթ. ապառքի գումար և 81 721 /ութսունմեկ հազար յոթ հարյուր քսանմեկ/ՀՀ դրամ 2012-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումարը և նույն հասցեում գտնվող 0,0595 հա մակերեսով /ոչ գյուղ. նշանակության/ հողատարածքի համար հողի հարկի գծով 38 530 /երեսունութ հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 20 849 /քսան հազար ութ հարյուր քառասունինը / ՀՀ դրամը 2008-2019թ. համար ապառքի գումար և 17 681 /տասնյոթ հազար վեց հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամը՝ 2008-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`