Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 538՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ՄԽԻԹԱՐ ՍԻՐԵԿԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 21/20 վարչական գործը՝ էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարված ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ վարչական իրավախախտման հարցը, պարզեց, որ
Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը (գրանցման հասցե` ք. Էջմիածին, Վազգեն Առաջին թիվ 10ա շենք, թիվ 8 բն., փաստացի բնակության հասցե՝ ք. Էջմիածին Չարենց փողոց թիվ 585 տուն, ն/ք 005722343 տրված 16.11.2016թ. 057-ի կողմից), էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 11.05.2020թ. ներկայացված զեկուցագրի և 11.05.2020թ. թիվ 11 արձանագրության հիման վրա 2020 թվականի մայիսի 11-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, Մխիթար Հովհաննիսյանի և Վարդան Ղազարյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, Մխիթար Հովհաննիսյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ 11.05.2020թ. թիվ 11 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 14.05.2020թ.<<Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 9 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 380 որոշումը:
• Հանձնաժողովի 25.05.2020թ. թիվ 21/20 վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, Մխիթար Հովհաննիսյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ 08.06.2020թ. տեղազննության ակտը և տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Ք.Վաղարշապատ Արարատյան փողոց թիվ 9 բնակելի տան անշարժ գույքի վկայական N13112010-04-0004:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 585 տան բնակիչ Մխիթար Հովհաննիսյանի կողմից էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում կատարվել են շինարարական աշխատանքներ /քարե շինության, պատերի կառուցում (քանդելով գոյություն ունեցող շինությունը)/առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինարարությունը հանդիսանում է ինքնակամ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 11-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի մայիսի 25-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Մխիթար Հովհաննիսյանը և Վարդան Ղազարյանը /հիմք՝ փոստային անդորրագրեր AG 021620336AM և AG 021642067AM /։
Մխիթար Հովհաննիսյանը 2020 թվականի մայիսի 25-ին հրավիրված վարչական նիստի լսումներին մասնակցելով խնդրեց իրականացնել լրացուցիչ տեղազննություն, հայտարարելով, որ նոր շինություններ նշված տարածքում առկա չեն:
Վարդան Ղազարյանը 2020 թվականի մայիսի 25-ին հրավիրված վարչական նիստի լսումներին մասնակցելով, որևէ հայտարարություն չկատարեց:
08.06.2020թ. Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 9 հասցեում կատարվել է տեղազննություն, որի ընթացքում պարզվել է, որ արձանագրված ինքնակամ շինությունները փաստացի առկա են և չեն ապամոնտաժվել:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Մխիթար Հովհաննիսյանը էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու առանց թույլտվության իրականացրել է ինքնակամ կառույցի շինարարություն՝ քարե շինության պատերի կառուցում (քանդելով գոյություն ունեցող շինությունը):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ ք.Էջմիածին, Արարատյան փողոց թիվ 9 հասցեում, սեփականության իրավունքով Վարդան Ղազարյանին պատկանող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Մխիթար Հովհաննիսյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`