Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 539՝ ՍԱՍՈՒՆ ՍՈՒՐԻԿԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

18.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 27/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 81/5 և 81/6 հասցեներում Սասուն Սուրիկի Սեդրակյանի կողմից առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ
Սասուն Սուրիկի Սեդրակյանը (հասցե ք. Էջմիածին, Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 8Բ շենք, բն. 22, ն/ք 000471623), իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 81/5 և 81/6 հասցեներում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 25.05.2020թ. կազմված թիվ 16 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի մայիսի 25-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Սասուն Սուրիկի Սեդրակյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 81/5 և 81/6 հասցեներում, առանց համապատասխան թույլտվության Սասուն Սուրիկի Սեդրակյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ կազմված 25.05.2020թ. կազմված թիվ 16 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 10.06.2020թ. թիվ 27/20 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 8Բ շենք, բն. 22 հասցեի բնակիչ Սասուն Սուրիկի Սեդրակյանի կողմից էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մշատոցի փող., թիվ 81/5 և 81/6 հասցեներում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, կատարվել են շինարարական աշխատանքներ՝ տանիքի մետաղական կոնստրուկցիայի տեղադրում, նոր տանիքի կառուցում, հին սվաղ ավազե պատի քանդում և նոր քարե պատի կառուցում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 25-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 հունիսի10-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ առձեռն/ քաղաքացի Սասուն Սուրիկի Սեդրակյանը:
Վերջինս մասնակցելով վարչական վարույթի լսումներին հայտնել է, որ նոր կառուցված քարե պատը քանդել է և վերադարձվել առաջնային տեսքին և կատարել է մի քանի քանդված, պոկված քարերի վերականգնում, ավելին նշված աշխատանքները իրականացնելու համար Սասուն Սուրիկի Սեդրակյանը դիմել է համայնքապետարան և համայնքի ղեկավարի 20.03.2020թ-ի թիվ 897 գրության համաձայն ստացել է պատասխան, որ համայնքապետարանը չի առարկում էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի փող., թիվ 81/5 և 81/6 հասցեներում գտնվող շինությունների արտաքին տեսքի և տանիքի արդիականացման իրականացմանը:
Սակայն հաշվի առնելով, որ Սասուն Սուրիկի Սեդրակյանի կողմից կատարվել է հին սվաղ ավազե պատի քանդում /որը հաշվի առնելով իր մաշվածությունը, քանդվել է շինությունների արտաքին տեսքի վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ/ և քանդված պատի փոխարեն նոր քարե պատի կառուցում հաստատված կարելի է համարել, որ Սասուն Սուրիկի Սեդրակյանի առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վարչական իրավախախտման նվազ նշանակությունը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները /շինությունների արտաքին տեսքի վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ հին ավազե պատի փլուզումը, ինչն առաջացրել է անհրաժեշտություն վերջինիս փոխարեն նոր պատ կառուցել/, որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը՝ Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սասուն Սեդրակյանի կողմից նախապես ստացվել է համաձայնություն Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի թիվ 81/5 և 81/6 հասցեում գտնվող շինությունների արտաքին տեսքի արդիականացման համար, իսկ 25.05.2020թ.-ի թիվ 16 արձանագրությամբ նշված պատը նախկինում էլ գոյություն է ունեցել, պարզապես, ըստ վերջինիս կողմից տրված բացատրության, այն արդիականացման ընթացքում թուլացած լինելու պատճառով փոխարինվել և ամրացվել է բետոնով և նոր քարերով և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 154-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սասուն Սուրիկի Սեդրակյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`