Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 555՝ ԳԱԳԻԿ ԿԱՌԼԵՆԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21 ՏԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 24/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու, դրա հետևանքները վերացնելու մասին, պարզեց, որ
էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան դիմաց` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, Գագիկ Կառլենի Նահապետյանի /հասցե՝ ք ք. Էջմիածին, Արարատյան փող., 21 տուն, ն/ք 002805653, տրված 23.10.2015թ., 057-ի կողմից/ կողմից իրականացվել է ինքնակամ շինություն /մետաղական և պլաստմասե ծածկի կառուցում/, ինչը առաջացրել է Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 18.05.2020թ. կազմված թիվ 13 արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) 05.06.2020թ. հրավիրել և անցկացրել է լսումներ, Գագիկ Կառլենի Նահապետյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան դիմաց Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքում ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 18.05.2020թ կազմված թիվ 13 արձանագրությունը և տեղազննության արձանագրությունը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչների դիմում-բողոքը:
• Հանձնաժողովի 05.06.2020թ. թիվ 24/20 վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
• Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 21 հասցեի սեփականության վկայականի պատճեն:
• Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան դիմաց գտնվող տարածքը՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի ցանկում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք:
• Գագիկ Կառլենի Նահապետյանի15.06.2020թ-ին համայնքապետարան մուտքագրված դիմումը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում Գագիկ Կառլենի Նահապետյանի կողմից կառուցվել է մետաղական կոնստրուկցիա և պլաստմասե ծածկ, ինչը առաջացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և 31-րդ հոդվածների հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 05-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է` Գագիկ Կառլենի Նահապետյանը :
Ներկայանալով նիստին՝ Գագիկ Կառլենի Նահապետյանը հայտնել է, որ մետաղական կոնստրուկցիան և պլաստմասե ծածկը կառուցել է 2003 թվականին/ինչի վերաբերյալ նշում կա նաև18.05.2020թ կազմված թիվ 13 արձանագրության մեջ/, որ դեռ 2003թ-ին Գոհար Ատինյանը ծածկը կառուցելու համար դիմել է համայնքապետարան, ինչպես նաև 2017թ-ին համայնքապետարան է դիմել Մարինե Նահապետյանը, ծածկը չի խանգարում մարդկանց անցուդարձին:
05.06.2020թ-ին համայնքապետարան մուտքագրված Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչների դիմում-բողոքի համաձայն Գագիկ Կառլենի Նահապետյանը ընդհանուր հանրային մայթի վրա, ամբողջ լայնքով կառուցել է ծածկ, որը խանգարում է մարդկանց ազատ տեղաշարժին: Բնակիչները խնդրել են ապամոնտաժել նշված ծածկը:
Գագիկ Կառլենի Նահապետյանը 15.06.2020թ-ին համայնքապետարան մուտքագրված դիմումով հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան դիմաց գտնվող տարածքում առկա ծածկը կառուցել է 2003թ-ին, որի համար դիմել է քաղաքապետարան և ստացել թույլտվություն, նշել է նաև որ ծածկի նկատմամբ երբևիցե առարկություններ չի ստացել համայնքապետարանից, նշված ծածկը գտնվում է 3մ բարձրության վրա և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը…
Չնայած վերը նշված դիմումում առկա վկայակոչումների՝ Գագիկ Կառլենի Նահապետյանը չի ներկայացրել ծածկի կառուցման թույլտվությանը վերաբերվող որևէ ապացույց փաստաթղթեր:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Գագիկ Կառլենի Նահապետյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող էջմիածին քաղաքի Արարատյան փող., 21 հասցեի դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Այսինքն` Գագիկ Կառլենի Նահապետյանը 2003 թվականին կատարել է առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:
Հաշվի առնելով այն, որ Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց օրինական հիմքերի մետաղական կոնստրուկցիան և պլաստմասե ծածկը կառուցվել են 2003 թվականին և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ և 247 հոդվածներով, գտնում եմ, ար վարչական իրավախախտման համար պատասխանատվություն սահմանելու մասով վարչական վարույթը ենթակա է կարճման:
Սակայն հաշվի առնելով այն, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց տարածքը, որի վրա առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի Գագիկ Կառլենի Նահապետյանի կողմից ինքնակամ իրականացվել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ, հանդիսանում է համայնքի սեփականություն, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ և 60-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը/, հետևում է, որ իրավախախտում կատարած անձի նկատմամբ չի կիրառվի վարչական պատասխանատվություն, սակայն հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ մետաղական կոնստրուկցիան և պլաստմասե ծածկը կառուցվել են համայնքային սեփականության հողամասի վրա, հիմք ընդունելով վերոգրյալ նորմերը և ՀՀ կառավարության 18 մայիսի 2006թ.-ի 912-Ն որոշման պահանջները գալիս ենք հետևության, որ նշված հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունը ենթակա չէ օրինականացման:
Ինչ վերաբերվում է Գագիկ Կառլենի Նահապետյանի կողմից 15.06.2020թ-ին դիմումով ներկայացված այն փաստարկին, որ ծածկը կառուցվել է թույլտվության հիման վրա և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ապա դիմումով չեն ներկայացվել ծածկի կառուցման թույլտվությանը վերաբերվող որև է ապացույց փաստաթղթեր և քանի որ ծածկը կառուցված է համայնքային սեփականությունը հանդիսացող հողի (մայթի) վրա, ապա անհերքելի է այն փաստը, որ նշված ինքնակամ կառույցով խախտվում են համայնքի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ուստի ծածկը ենթակա է ապամոնտաժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ, 60-րդ հոդվածներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ, 48-րդ, 154-րդ, 247-րդ 279-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 247-րդ հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ, 116-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն սահմանելու մասով վարչական վարույթը կարճել:
2. Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Գագիկ Կառլենի Նահապետյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը(ծածկը) քանդել:
3.Առաջարկել Գագիկ Կառլենի Նահապետյանին, սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այն անբողոքարկելի ակտ դառնալու հաջորդող օրը, քանդել Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը (ծածկը):
4. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին և Էջմիածնի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինությանը, սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետն ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում, ազատել Էջմիածին համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ապօրինի տիրապետումից։
5. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 21 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու և դրա հետևանքները վերացնելու ու դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Գագիկ Կառլենի Նահապետյանից:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
7. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`