Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 556՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳԱԾ 2-ՐԴ ԶՆԳՎ. ԹԻՎ 164 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՍԵՆ ՕՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 19/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում Արսեն Օնիկի Հովհաննիսյանի կողմից առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ
Արսեն Օնիկի Հովհաննիսյանը (հասցե՝ ք. Էջմիածին Արագածի 2-րդ զնգվ., 1/1 շենք, 16բն. ն/ք` 001169200), իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 05.05.2020թ. կազմված թիվ 8 արձանագրության, տեղազննության ակտի, լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Արսեն Օնիկի Հովհաննիսյանի ներկայությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում՝ Արսեն Օնիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, իր կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 05.05.2020թ. կազմված թիվ 8 արձանագրությունը և տեղազննության արձանագրությունը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 22.05.2020թ. թիվ 19/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զնգվ., 1/1 շենք, 16 բնակարանի բնակիչ Արսեն Օնիկի Հովհաննիսյանի կողմից էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, կատարվել է շինարարական աշխատանքներ /բնակելի տան կառուցում, պարիսպ, քարե շինություն / առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 5-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի մայիսի 22-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /փոստային անդորոգիր AG021572366AM / Արսեն Օնիկի Հովհաննիսյանը։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը հայտնել է, որ պատրաստակամ է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր շինության օրինականացման գործընթացն ապահովելու համար, սակայն 23.06.2020թ-ի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արսեն Օնիկի Հովհաննիսյանը որևէ դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել համայնքապետարան օրինականացման գործընթացը ապահովելու համար:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Արսեն Օնիկի Հովհաննիսյանը Էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ինքնակամ կառույցի շինարարություն՝ բնակելի տան կառուցում, պարիսպ, քարե շինություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արսեն Օնիկի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Արագած 2-րդ զնգվ. թիվ 164 հասցեում գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Արսեն Օնիկի Հովհաննիսյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`