Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 558՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 32/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՆՇԱՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 30/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում Նշան Հրաչյայի Մելքոնյանի կողմից առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար տուգանք նշանակելու մասին պարզեց, որ
Նշան Հրաչյայի Մելքոնյանը (հասցե՝ ք.Էջմիածին Արարատյան 40, անձնագիր՝AR0315979, տրված 15.06.2017թ-ին 057-ից), <<Միքայել>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 04.06.2020թ. կազմված թիվ 17 արձանագրության, տեղազննության ակտի, լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 4-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վերը նշված վարչական գործի շրջանակներում ուսումնասիրվել է Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 18.06.2020թ. կազմված թիվ 17/1 արձանագրությունը, տեղազննության ակտը, տարածքի լուսանկարները և 18.06.2020թ. զեկուցագիրը ՝ Նշան Հրաչյայի Մելքոնյանի կողմից <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ գլխով սահմանված պահանջները չկատարելու և Էջմիածին համայնքի ղեկավարի 08.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 32/1 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 494 որոշմամբ սահմանված պահանջները խախտելու, այն է՝ շինարարական աշխատանքները չկասեցնելու վերաբերյալ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Նշան Հրաչյայի Մելքոնյանի ներկայությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում՝ <<Միքայել>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, Նշան Հրաչյայի Մելքոնյանին կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 04.06.2020թ. կազմված թիվ 17 արձանագրությունը և տեղազննության արձանագրությունը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 18.06.2020թ. կազմված թիվ 17/1 արձանագրությունը, տեղազննության ակտը, տարածքի լուսանկարները և 18.06.2020թ. զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 19.06.2020թ. թիվ 30/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արարատյան 40 տան բնակիչ Նշան Հրաչյայի Մելքոնյանի կողմից էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում, <<Միքայել>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, կատարվել է շինարարական աշխատանքներ /տանիքի քանդում, պատի շարի ավելացում, թաց պրոցեսների իրականացում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 08.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 32/1 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 494 որոշումը, որը 09.06.2020թ-ին առձեռն հանձնվել է Նշան Հրաչյայի Մելքոնյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից, այսինքն 10.06.2020թ.:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հունիսի 4-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 19-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն / Նշան Հրաչյայի Մելքոնյանը։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը հայտնել է, որ պատրաստակամ է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր շինության օրինականացման գործընթացն ապահովելու համար, իսկ վերակառուցման աշխատանքները կշարունակի համապատասխան շինարարական թույլտվություն ստանալուց հետո:
Գործի ուսումնասիրության ընթացքում նաև պարզ դարձավ այն փաստը, որ 09.06.2020թ-ին Նշան Հրաչյայի Մելքոնյանը առձեռն ստանալով Էջմիածին համայնքի ղեկավարի 08.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Արարատյան փողոց թիվ 32/1 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 494 որոշումը, կասեցրել է շինարարական աշխատանքները, իսկ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 18.06.2020թ. կազմված թիվ 17/1 արձանագրության մեջ տեղ գտած խախտումը Նշան Հրաչյայի Մելքոնյանի կողմից կատարվել է 2020 թվականի հունիսի 4-ից մինչև հունիսի 9-ը ընկած ժամանակահատվածում, մինչև կասեցման որոշումը ստանալը:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Նշան Հրաչյայի Մելքոնյանը Էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում, <<Միքայել>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ինքնակամ կառույցի շինարարություն՝ տանիքի քանդում, պատի շարի ավելացում, թաց պրոցեսների իրականացում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նշան Հրաչյայի Մելքոնյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Արարատյան փող., թիվ 32/1 հասցեում գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Նշան Հրաչյայի Մելքոնյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`