Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 559՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23-23/1 և ԹԻՎ 23-23/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 23/20 վարչական գործը՝ սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում Վարդան Սամվելի Մելիքյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարված ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ վարչական իրավախախտման հարցը, պարզեց, որ
Վարդան Սամվելի Մելիքյանը (հասցե` ք.Էջմիածին Չարենց փող., թիվ 18 շենք, թիվ 18բն., ն/ք001049691, տրված 02.05.2014թ. 057-ի կողմից), սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 18.05.2020թ. ներկայացված զեկուցագրի և 18.05.2020թ. կազմված թիվ 12 արձանագրության հիման վրա 2020 թվականի մայիսի 18-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավախախտման հատկանիշների փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսումներ Վարդան Սամվելի Մելիքյանի, գույքի սեփականատերեր Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյանների և Վարդան Մելիքյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանի, ինչպես նաև վարույթի վերաբերյալ դիմում ներկայացրած անձ Գագիկ Նահապետյանի և նրա ներկայացուցիչ Գոհար Գալստյանի մասնակցությամբ։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից, սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին համապատասխանաբար պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում, Վարդան Սամվելի Մելիքյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ 18.05.2020թ. կազմված թիվ 12 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Գագիկ Կառլենի Նահապետյանի 27.05.2020թ-ի առցանց դիմում-բողոքը և կից լուսանկարները:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 23-23/2 հասցեով Լյուդմիլա Գևորգի Քյամանչյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում Վարդան Մելիքյանի կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 11.06.2020թ. կազմված թիվ 12/1 արձանագրությունը ու լուսանկարները:
• Հանձնաժողովի թիվ 23/20 վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ 05.06.2020թ-ին կայացված թիվ 1 նիստի, 11.06.2020թ-ին կայացված թիվ 2 նիստի և 15.06.2020թ-ին կայացված թիվ 3 նիստի արձանագրությունները:
• Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեների սեփականության վկայականի պատճենները և հատակագծերը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված է համարվում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Չարենց փող., թիվ 18 շենք, թիվ 18 բնակարանի բնակիչ Վարդան Մելիքյանի կողմից սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում կատարվել են շինարարական աշխատանքներ /նոր մետաղական տանիքի կառուցում մետաղական կոնստրուկցիայով, պատի քանդում, ընդլայնում և նոր դռների ու դարպասի տեղադրում ու փոխարինում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինարարությունը հանդիսանում է ինքնակամ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 18-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 մայիսի 05-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Վարդան Սամվելի Մելիքյան, գույքի սեփականատերեր Լևոն Գևորգի Քյամանչյանը, ինչպես նաև վարույթի վերաբերյալ դիմում ներկայացրած անձ Գագիկ Նահապետյանը, սակայն Լևոն Գևորգի Քյամանչյանի չի ներկայացել լսմանը։ Նշված վարչական նիստը հետաձգվել է Վարդան Սամվելի Մելիքյանի խնդրանքով՝ գործով իրավապաշտպան ներգրավելու համար և նշանակվել 11.06.2020թ-ին:
2020 հունիսի 11-ին հրավիրված լսմանը ներկայացել են Վարդան Սամվելի Մելիքյանը, Վարդան Մելիքյանի ու գույքի սեփականատերեր Լևոն Գևորգի Քյամանչյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը, ինչպես նաև վարույթի վերաբերյալ դիմում ներկայացրած անձ Գագիկ Նահապետյանը և նրա ներկայացուցիչ Գոհար Գալստյանը։
Նշված վարչական նիստը հետաձգվել է Վարդան Մելիքյանի ու Լևոն Քյամանչյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանի խնդրանքով՝ ժամանակին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստին իր ներկայաությունը ապահովելու համար, նոր նիստը նշանակվել է 15.06.2020թ-ին:
Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կրկին կատարվել է այց-ուսումնասիրություն Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 23-23/1 հասցեով և պարզվել է, որ Արարատյան փող. թիվ 23-23/2 Լյուդմիլա Գևորգի Քյամանչյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում Վարդան Մելիքյանի կողմից ևս կատարվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, ինչի կապակցությամբ կազմվել է 11.06.2020թ. թիվ 12/1 արձանագրությունը ու կատարվել են լուսանկարներ:
2020 հունիսի 15-ին հրավիրված լսմանը ներկայացել են Վարդան Սամվելի Մելիքյանը, Վարդան Մելիքյանի ու հողերի սեփականատերեր Լևոն Քյամանչյանի և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը, ինչպես նաև վարույթի վերաբերյալ դիմում ներկայացրած անձ Գագիկ Նահապետյանը և նրա ներկայացուցիչ Գոհար Գալստյանը:
Վարդան Առաքելյանը նիստի լսումներին մասնակցելով իր վստահորդների անունից հայտնեց, որ պատրաստակամ են օրինականացնել ինքնակամ կառույցը:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի <<Ինքնակամ կառույցների օրինականացման եվ տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման 8.1 կետի ուսումնասիրությունից հետևում է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող օրինական շենքերում, շինություններում ինքնակամ բացված դռները և (կամ) պատուհանները, ինչպես նաև դռների և (կամ) պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե դրանք իրականացվել են կրող կամ արտաքին պատերի վրա կամ դրանց արդյունքում փոխվել են կրող կոնստրուկցիաները, համարվում են ինքնակամ կառույցներ:
Տվյալ պարագայում Վարդան Սամվելի Մելիքյանը սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ինքնակամ կառույցի շինարարություն՝ նոր մետաղական տանիքի կառուցում մետաղական կոնստրուկցիայով, պատի քանդում, ընդլայնում և նոր դռների ու պատի փոխարեն դարպասների տեղադրում ու փոխարինում:
Ինչը անհիմն է դարձնում Վարդան Մելիքյանի ու հողերի սեփականատերեր Լևոն Քյամանչյանի և Լյուդմիլա Քյամանչյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանի այն պնդումը, որ կատարված շինությունը ինքնակամ շինություն չէ և համարվում է ցածր ռիսկայնության աստիճանի շինություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վարդան Սամվելի Մելիքյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ սեփականության իրավունքով Լևոն և Լյուդմիլա Գևորգի Քյամանչյաններին պատկանող Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 23-23/1 և թիվ 23-23/2 հասցեներում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Վարդան Սամվելի Մելիքյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`