Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 589՝ ԱՇՈՏ ԽՈՐԵՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 147/20 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Աշոտ Խորենի Խաչատուրյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Մովսես Գորգիսյան փող., թիվ 4Ա3 տուն անձնագիր AH0255983/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկի և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 05.05.2020թ. տեղեկանքների և 11.05.2020թ. զեկուցագրի հիման վրա, 2020 թվականի մայիսի 11-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Աշոտ Խորենի Խաչատուրյանը Ինջիղուլյանը ծանուցումն ուղարկվել է /հիմք 18.05.2020թ. թիվ 1504 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աշոտ Խորենի Խաչատուրյանը, ծանուցումն և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի՝ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը հանդիսանում են Աշոտ Խորենի Խաչատուրյանի սեփականությունը և <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինիս կողմից չեն կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
• 0,49 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 57 427 /հիսունյոթ հազար չորս հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 35 586 /երեսունհինգ հազար հինգ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամը 2009-2019թթ. համար ապառքի գումար և 21 841 /քսանմեկ հազար ութ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը՝ 2009-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
• 1,46 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 244 778 /երկու հարյուր քառասոինչորս հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 149 224 /հարյուր քառասունինը հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամը 2009-2019թթ. համար ապառքի գումար և 95 554 /իննսունհինգ հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ 2009-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
Համաձայն ՀՀ Ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն ծառայություն>> Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի Աշոտ Խորենի Խաչատուրյանը հանդիսանում է `
• ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ S500L մակնիշի 77OO020 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, տրանսպորտային միջոցի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմում է 1 118 787 /մեկ միլիոն հարյուր տասնութ հազար յոթ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, որից 772 500 /յոթ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ 2015-2014թթ-ի. ապառքի գումար և 346 287 /երեք հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ 2013-2014թթ. ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
• MERCEDES-BENZ S500 4MATIC մակնիշի 01AX100 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, տրանսպորտային միջոցի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմում է 417 535 /չորս հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, որից 373 800 /երեք հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր / ՀՀ դրամ 2019թ-ի. ապառքի գումար և 43 735 /քառասուներեք հազար յոթ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2019թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը::
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Աշոտ Խորենի Խաչատուրյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 1 838 527 /մեկ միլիոն ութ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,49 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 57 427 /հիսունյոթ հազար չորս հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 35 586 /երեսունհինգ հազար հինգ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամը 2009-2019թթ. համար ապառքի գումար և 21 841 /քսանմեկ հազար ութ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը՝ 2009-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար, 1,46 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 244 778 /երկու հարյուր քառասոինչորս հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 149 224 /հարյուր քառասունինը հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամը 2009-2019թթ. համար ապառքի գումար և 95 554 /իննսունհինգ հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ 2009-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար, ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ S500L մակնիշի 77OO020 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, տրանսպորտային միջոցի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմում է 1 118 787 /մեկ միլիոն հարյուր տասնութ հազար յոթ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, որից 772 500 /յոթ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ 2015-2014թթ-ի. ապառքի գումար և 346 287 /երեք հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ 2013-2014թթ. ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր և MERCEDES-BENZ S500 4MATIC մակնիշի 01AX100 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, տրանսպորտային միջոցի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմում է 417 535 /չորս հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, որից 373 800 /երեք հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր / ՀՀ դրամ 2019թ-ի. ապառքի գումար և 43 735 /քառասուներեք հազար յոթ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2019թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`