Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 616՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ԳԿՏ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 20/20 վարչական գործը՝ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում կառուցված ինքնակամ շինարարության իրականացման համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.
Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը (գրանցման հասցե` ք. Էջմիածին, Վազգեն Առաջին թիվ 10ա շենք, թիվ 8 բն., փաստացի բնակության հասցե՝ ք. Էջմիածին Չարենց փողոց թիվ 585 տուն, ն/ք 005722343 տրված 16.11.2016թ. 057-ի կողմից), համաձայն Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 09.05.2020թ. թիվ 10 արձանագրության էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, Էջմիածնի համայնքի ղեկավարի 26 դեկտեմբերի 2019թ. թիվ 1176 որոշմամբ նշանակված տուգանքից հետո, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ 2020 թվականի մայիսի 09-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի և Վարդան Մինասի Ղազարյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Վարդան Մինասի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող` Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի կողմից իրականացված, էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում հայտնաբերված ինքնակամ շինարարական աշխատանքների համար տուգանք նշանակելուց հետո դրանք շարունակելու կապակցությամբ ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 09.05.2020թ. կազմված թիվ 10 արձանագրությունը և տեղազննության ակտերը:
• Էջմիածնի համայնքի ղեկավարի 26 դեկտեմբերի 2019թ. «Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելու մասին» թիվ 1176 որոշումը և 130/19 վարչական գործի նյութերը։
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 14.05.2020թ. <<Էջմիածին քաղաքի Վաղարշապատ ԳԿՏ հողամասերում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 381 որոշումը:
• 24.06.2019թ-ին տրված ք.Վաղարշապատ <<Վաղարշապատ ԳԿՏ>> հողամասի վկայական:
• Հանձնաժողովի 25.05.2020թ. թիվ 20/20 վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների 26.05.2020թ. կազմված տեղազննության ակտը և լուսանկարները:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների 12.06.2020թ. կազմված տեղազննության ակտը և լուսանկարները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի կողմից, էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում Վարդան Մինասի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի: Այդ կապակցությամբ 2019թ. դեկտեմբերի 09-ին հարուցվել է վարչական վարույթ, որը ավարտվել է վարչական ակտի կայացմամբ /հիմք՝ Էջմիածնի համայնքի ղեկավարի 26.12.2019թ. «Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելու մասին» թիվ 1176 որոշում/, համաձայն որի Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ գտնվող Վարդան Մինասի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինություն կառուցելու համար, 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում Վարդան Մինասի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված 09.05.2020թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքի ուսումնասիրություն և պարզվել, որ չնայած համայնքի ղեկավարի տուգանք նշանակելու մասին որոշման և նախազգուշացման, առ այն, որ եթե Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը՝ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակի հողամասում ինքնակամ շինության շինարարական աշխատանքների կատարումը, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նրա նկատմամբ կկիրառվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ, Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը շարունակել է նշված տարածքում ինքնակամ շինության իրականացումը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 09-ին վարչական մարմնի նախաձեռնությամբ, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի մայիսի 25-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են քաղաքացի Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը /հիմք՝ փոստ. անդորրագիր AG021620353AM/ և քաղաքացի Վարդան Մինասի Ղազարյանը /հիմք՝ փոստ. անդորրագիր AG021620367AM/, ովքեր ներկայացել են վարչական վարույթի լսումներին:
Ներկայանալով վարչական վարույթի լսմանը՝ Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստակամ է ներկայացնել լուսանկարներ և ապացույցներ, որում հստակ երևում է, որ իրենք խախտումներ չեն կատարել, ինչպես նաև հայտնել է, որ համաձայն չէ իրավախախտման հետ: Վարդան Մինասի Ղազարյանը նույնպես հայտնել է, որ համաձայն չէ իրավախախտման հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կրկին անգամ այցելություն է կատարվել Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող Վաղարշապատ ԳԿՏ տարածք և 26.05.2020թ-ին կազմվել տեղազննության ակտ, համաձայն որի՝ Էջմիածնի համայնքի ղեկավարի 26.12.2019թ. թիվ 1176 որոշումից հետո նշված տարածքում իրականացվել են մետաղական կոնստրուկցիաների կառուցում, պարսպի շարի ավելացում, պարսպի երեսպատում, հատակի բետոնապատում և ներքին պատերի կառուցում: 12.06.2020թ-ին. կազմված տեղազննության ակտի, համաձայն պարզվել է, որ վերը նշված կրկին կատարված ինքնակամ շինությունները մասամբ են ապամոնտաժվել: Այսինքն՝ ինքնակամ շինություններ կառուցելու արարքներ կատարել շարունակելու իրավախախտման հիմք հանդիսացող ինքնակամ շինությունը չի վերացվել:
Ավելին Էջմիածնի համայնքի ղեկավարի 26 դեկտեմբերի 2019թ. «Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելու մասին» թիվ 1176 որոշոման հիմք հանդիսացող 130/19 վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տուգանք նշանակելուց հետո ինքնակամ շինությունների կառուցման աշխատանքները շարունակվել են:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանը էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Վարդան Մինասի Ղազարյանին պատկանող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, Էջմիածնի համայնքի ղեկավարի 26 դեկտեմբերի 2019թ. թիվ 1176 որոշմամբ նշանակված տուգանքից հետո, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 2-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մխիթար Սիրեկանի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Վաղարշապատ ԳԿՏ տարածքում կառուցված ինքնակամ շինարարության իրականացման համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու համար:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտերի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`