Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 615՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԶՎԱՐԹՆՈՑ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 10/82 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵԴՐԱԿ ԽՈՍՐՈՖԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 31/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և վարչական իրավախախտման համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ
Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանը (հասցե՝ ք.Էջմիածին Զվարթնոց թղմ., 11 շենք, բն. 23, անձնագիր՝ AR0625119, տրված 14.03.2018թ-ին 057-ից), համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 08.06.2020թ. կազմված թիվ 19 արձանագրության, տեղազննության ակտի, լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի ներկայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 08.06.2020թ. կազմված թիվ 19 արձանագրությունը և տեղազննության արձանագրությունը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 19.06.2020թ. թիվ 31/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 09.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 503 որոշումը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Զվարթնոց թղմ., 11 շենք, բն. 23 հասցեի բնակիչ Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի կողմից էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, կատարվել է շինարարական աշխատանքներ /բետոնե հիմքով հիմնապատերի կառուցում, թաց պրոցեսների իրականացում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 09.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 10/82 հասցեին կից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 503 որոշումը, որը 12.06.2020թ-ին առձեռն հանձնվել է Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից, այսինքն 13.06.2020թ.:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հունիսի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 19-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն / Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանը։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը հայտնել է, որ խնդրում է երեք օր ժամկետ դիրքորոշում հայտնելու մասին:
Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանը 23.06.2020թ. –ին ներկայացրել է դիմում` նշելով, որ պատրաստակամ է վճարել նախատեսվող տուգանքը և ցանկություն է հայտնել ձեռք բերել նշված հողամասը աճուրդային կարգով:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 10/82 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ և հողօգտագործման իրավունքի քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Ինչ վերաբերում է ինքնակամ կառուցապատված տարածքը աճուրդային եղանակով ձեռք բերելու Սեդրակ Զաքարյանի պատրաստակամությանը, ապա այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ առանց համապատասխան թույլտվության ապօրինի տիրապետողի կողմից համայնքի սեփականությունը համարվող տարածքում ինքնակամ կառույց իրականացնելու փաստը չի կարող զրկել գույքի սեփականատիրոջը իր սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով իրացնելու իր բացարձակ իրավունքից և դրա վրա առկա ինքնակամ կառույցը քանդելու իրավունքից:
Այն դեպքում, երբ ինքնակամ կառույց իրականացրած անձը, ի թիվս ալյոց, զրկված չէ Էջմիածին համայնքի սեփականությունը համարվող հողատարածքները` աճուրդային կարգով օտարելու պայմաններում, աճուրդին մասնակցելու և սահմանված կարգով ձեռք բերելու իրավունքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի նկատմամբ նշանակել տուգանք 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 10/82 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Չօրինականացնել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 10/82 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը:
3. Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 10/82 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառուցված ինքնակամ կառույցը քանդել:
4. Նախազգուշացնել Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանին, որ եթե նա, սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին և Էջմիածնի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինությանը, քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Էջմիածին համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։
6. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 5-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 10/82 հասցեին կից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի քանդման և դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Սեդրակ Խոսրոֆի Զաքարյանից:
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
8. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում` հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`