Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 614՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ «ՌԱՍՏՐ» ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՍԿԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 32/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Ոսկան Սամվելի Բաղդասարյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և վարչական իրավախախտման համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ
Ոսկան Սամվելի Բաղդասարյանը (հասցե՝ ք.Էջմիածին Արագածի զնգվ., 1 շենք, բն. 78, անձնագիր՝AP0478106, տրված 05.07.2016թ-ին 057-ից), էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 08.06.2020թ. կազմված թիվ 18 արձանագրության, տեղազննության ակտի, լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վերը նշված վարչական գործի շրջանակներում ուսումնասիրվել է նաև Ոսկան Սամվելի Բաղդասարյանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ գլխով սահմանված պահանջները չկատարելու և Էջմիածին համայնքի ղեկավարի 09.06.2020թ. «Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 504 որոշմամբ սահմանված պահանջները խախտելու, այն է՝ շինարարական աշխատանքները չկասեցնելու հարցը:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Ոսկան Սամվելի Բաղդասարյանի ներկայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, Ոսկան Սամվելի Բաղդասարյանի կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 08.06.2020թ. կազմված թիվ 18 արձանագրությունը և տեղազննության արձանագրությունը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 09.06.2020թ.<<Էջմիածին քաղաքի <<Ռաստր>> գործարանի հարակից տարածքում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 504 որոշումը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 17.06.2020թ. կազմված թիվ 18/1 արձանագրությունը, տեղազննության ակտը, տարածքի լուսանկարները և 17.06.2020թ. զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 19.06.2020թ. թիվ 32/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արագածի զնգվ., 1 շենք, բն. 78 հասցեի բնակիչ Ոսկան Սամվելի Բաղդասարյանի կողմից էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, կատարվել է շինարարական աշխատանքներ /բետոնե հիմքով պատերի կառուցում, թաց պրոցեսների իրականացում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 09.06.2020թ. «Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 504 որոշումը, որը 12.06.2020թ-ին առձեռն հանձնվել է Ոսկան Սամվելի Բաղդասարյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից, այսինքն 13.06.2020թ.:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հունիսի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 19-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն / Ոսկան Սամվելի Բաղդասարյանը։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը հայտնել է, որ պատրաստակամ է ձեռք բերել նշված հողամասը, ինչպես նաև կասեցման որոշումը ստանալուց հետո շինարարական աշխատանքները չի շարունակել:
Գործի ուսումնասիրության ընթացքում նաև պարզ դարձավ, որ 12.06.2020թ-ին Ոսկան Սամվելի Բաղդասարյանը առձեռն ստանալով Էջմիածին համայնքի ղեկավարի 09.06.2020թ. «Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 504 որոշումը, կասեցրել է շինարարական աշխատանքները:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Ոսկան Սամվելի Բաղդասարյանը Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Ինչ վերաբերում է ինքնակամ կառուցապատված տարածքը ձեռք բերելու, ինչպես նաև ինքնակամ կառույցը օրինականացնելու Ոսկան Բաղդասարյանի պատրաստակամությանը, ապա այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ առանց համապատասխան թույլտվության ապօրինի տիրապետողի կողմից համայնքի սեփականությունը համարվող տարածքում ինքնակամ կառույց իրականացնելու փաստը չի կարող զրկել գույքի սեփականատիրոջը իր սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով իրացնելու իր բացարձակ իրավունքից և դրա վրա առկա ինքնակամ կառույցը քանդելու իրավունքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ոսկան Սամվելի Բաղդասարյանի նկատմամբ նշանակել տուգանք 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Չօրինականացնել Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը:
3. Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Ոսկան Սամվելի Բաղդասարյանի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառուցված ինքնակամ կառույցը քանդել:
4. Նախազգուշացնել Ոսկան Սամվելի Բաղդասարյանին, որ եթե նա, սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին և Էջմիածնի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինությանը, քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Էջմիածին համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։
6. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 5-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի քանդման և դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Ոսկան Սամվելի Բաղդասարյանից:
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
8. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում` հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`