Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 638՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 18/20 վարչական գործը՝ Խաչատուր Մերուժանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում Մերուժան Ավագիմի Մանվելյանի կողմից կառուցված ինքնակամ շինության վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին, պարզեց, որ
Մերուժան Ավագիմի Մանվելյանը (հասցե՝ ք.Էջմիածին, Չարենց փողոց, 31ա շենք, 11 բն., անձնագիր` AN0641545, տրված 06.09.2013թ. 057-ից), Խաչատուր Մերուժանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված պահանջներն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 04.05.2020թ. թիվ 7 արձանագրության հիման վրա 2020 թվականի մայիսի 04-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Մերուժան Ավագիմի Մանվելյանի և Խաչատուր Մերուժանի Մանվելյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Խաչատուր Մերուժանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում առանց համապատասխան թույլտվության Մերուժան Ավագիմի Մանվելյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ կազմված 04.05.2020թ. թիվ 7 արձանագրությունը և տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեի սեփականության վկայականի պատճենը:
• Հանձնաժողովի 22.05.2020թ. թիվ 18/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
• 12.06.2020թ-ին Խաչատուր Մերուժանի Մանվելյանի լիազորված անձ Գայանե Խուդավերդյանը դիմումը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը օրինականացնելու վերաբերյալ:
• Համայնքի ղեկավարի 26.06.2020թ-ի «Ինքնակամ կառուցված կիսակառույց բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին» թիվ 568 որոշումը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, 31ա շենք, 11 բն. հասցեի բնակիչ Մերուժան Ավագիմի Մանվելյանի կողմից Խաչատուր Մերուժանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում, կատարվել են շինարարական աշխատանքներ /մեկ հարկանի նկուղով կիսակառույց շինություն, քարե շինություն/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով` Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի մայիսի 22-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են քաղաքացիներ Մերուժան Ավագիմի Մանվելյանը և Խաչատուր Մերուժանի Մանվելյանը /հիմք՝ փոստային անդորագրեր AG 021572370AM և AG 021572383AM /:
Մերուժան Ավագիմի Մանվելյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ շինարարությունը սկսել է 2016թ-ին /ինչը վկայում է Գուգլ Ըրֆ /Google Earth Pro/ համակարգի միջոցով կատարված տարածքոի ուսումնասիրությունները/, պարտավորվում է ինքնակամ կառույցը օրինականացնել և հետագա շինարարությունը կատարել օրենքով սահմանված կարգով շին. թույլտվություն ստանալուց հետո:
12.06.2020թ-ին Խաչատուր Մերուժանի Մանվելյանի լիազորված անձ Գայանե Խուդավերդյանը դիմում է ներկայացրել համայնքապետարան` խնդրելով օրինականացնել Էջմիածին քաղաքի Չարենց թաղ, թիվ 94 հասցեում գտնվող ինքնակամ շինությունը: Համայնքի ղեկավարի 26.06.2020թ-ի թիվ 568 որոշմամբ շինությունը օրինականացվել է:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեվ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մերուժան Ավագիմի Մանվելյանի վերաբերյալ 04.05.2020թ. հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`