Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 655՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 33/20 վարչական գործը՝ Անուշ Սերգեյի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանին /բազմաբնակարան շենքին/ կից, Կամո Արտաշի Լալայանի կողմից կառուցված ինքնակամ շինության վերաբերյալ հարուցված վարչական վարույթը, պարզեց, որ
Կամո Արտաշի Լալայանը (հասցե՝ ք.Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1, անձնագիր` AP0590257, տրված 04.10.2016թ. 057-ից), Անուշ Սերգեյի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանին /բազմաբնակարան շենքին/ կից` խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված պահանջներն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 09.06.2020թ.թիվ 21 արձանագրության հիման վրա 2020 թվականի հունիսի 09-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսումներ 2020 թվականի հունիսի 19-ին և 30-ին, վերջինին ներկայացել է Կամո Արտաշի Լալայանի ներկայացուցիչ Է. Գյուրջյանը, իսկ Անուշ Սերգեյի Մարգարյանը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել լսումներին:
Անուշ Մարգարյանի և Կամո Լալայանի կողմից 18.06.2020 թվականին ներկայացվել է դիմում-բողոք` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020 թվականի թիվ 512 որոշումն անվավեր ճանաչելու, Կամո Լալայանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի խախտման կապակցությամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին:
02.07.2020 թվականին Անուշ Մարգարյանը և Կամո Լալայանը դիմումով դիրքորոշում են ներկայացրել Էջմիածնի համայնքապետարան, որով խնդրել են դիմումը կցել վարույթի փաստաթղթերին և վերահսկողություն սահմանել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների նկատմամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանին կից /բազմաբնակարան շենքին կից / տարածքում ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 09.06.2020թ. կազմված թիվ 21 արձանագրությունը, տեղազննության արձանագրությունը ու լուսանկարները:
2.Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 1 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 512 որոշումը :
3. 13.02.2019թ. տրված` ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, բն. 1 հասցեում գտնվող, Անուշ Սերգեյի Մարգարյանի անվամբ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման թիվ 13022019-04-0003 վկայականը և Ջիվան Հարությունյան Արմենի անհատ ձեռնարկատիրոջ կողմից (որակավորման վկայական թիվ 0390, տրվ. 03.03.2020թ.) 30.06.2020թ. տրված Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, բն. 1 հասցեում գտնվող շինությունների հատակագիծը:
4. Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների 22.06.2020թ. կազմված տեղազննության ակտը և լուսանկարները:
5. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 23.06.2020թ-ի թիվ ՔՏՄ/11.1.1/6837-20 գրությունը:
6. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ կողմից տրված «Բնակելի տան գազաֆիկացման նախագիծ»-ը և «Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» իրավաբանական անձանց միության 25.05.2006 թիվ 000682 ծխատար և օդատար ուղիների տեխնիկական վիճակի ակտը:
7. Էջմիածին քաղաքի «Մարշալ Բաղրամյան» համատիրության կողմից 15.06.2020թ. թիվ 06/036 և 06/037 տեղեկանքները:
8.Էջմիածին համայնքի ղեկավարի 03.06.2019թ. « Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» թիվ 374 որոշումը և հատակագիծը:
Այսպիսով պետք է արձանագրել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 հասցեի բնակիչ Կամո Արտաշի Լալայանի կողմից Անուշ Սերգեյի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 հասցեում, կատարվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ /բազմաբնակարան բնակելի շենքին կից պեմզաբլոկե պատերի կառուցում, դռան և պատուհանների բացվածքի իրականացում, թաց պրոցեսների իրականացում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով` Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 19-ին և հունիսի 30-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են քաղաքացիներ Կամո Արտաշի Լալայանը և Անուշ Սերգեյի Մարգարյանը /հիմք՝ փոստային անդորագրեր AG 021620044AM և AG 021631461AM /:
Կամո Արտաշի Լալայանի ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ արձանագրված շինարարական աշխատանքերը կատարվել են մոտ մեկ ու կես տարի առաջ, որը երևում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ կողմից տրված բնակելի տան գազաֆիկացման նախագծի հատագագծից և հիմնավորվում է «Մարշալ Բաղրամյան» համատիրության կողմից 15.06.2020թ. թիվ 06/036 և 06/037 տեղեկանքներով, ինչի կապակցությամբ տեղեկացրել է նաև, որ վերջիններս պատրաստակամություն են հայտնել ինքնակամ կառույցը օրինականացնել:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:
Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ ըստ Էջմիածին քաղաքի «Մարշալ Բաղրամյան» համատիրության կողմից 15.06.2020թ. թիվ 06/036 և 06/037 տեղեկանքների և Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ տնօրեն Ս. Մկրտչյանի կողմից 24.10.2019թ. հաստատված, Անուշ Մարգարյանին պատկանող` ք. Էջմիածին Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 հասցեի համար տրված բնակելի տան գազաֆիկացման նախագծի հատակագծով հաստատվում է այն հանգամանքը, որ նշված հասցեին կից Կ. Լալայանի կողմից ինքնակամ կառույց իրականացնելու գործողությունները կատարվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկամսյա ժամկետից ավելի վաղ ընկած ժամանակահատվածում (երկամսյա ժամկետի հետհաշվարկը սկսվում է թիվ 21 արձանագրության կազմման ժամկետից` 09.06.2020թ.-ից, որն ավարտվում է 09.04.2020թ.-ին), իսկ վարչական գործի քննության ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն հակառակը, ուստի հաշվի առնելով վերոնշյալը, գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով սույն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը ենթակա է կարճման:
Անդրադառնալով 18.06.2020թ.-ին Անուշ Մարգարյանի և Կամո Լալայանի դիմում-բողոքին` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020 թվականի թիվ 512 որոշումն անվավեր ճանաչելու մասով, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
Դիմումատուները, որպես վերոնշյալ որոշման անվավերության հիմք նշում են «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, ինչպես նաև նշվում է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ խախտվել են «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը: Որոշման անվավերության հիմնավորում նշում են, որ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակցի կողմից արձանագրություն կազմելու պահին Կ. Լալայանը որևէ շինարարական աշխատանք կատարելիս չի եղել, նաև եկել է այն եզրահանգման, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 1 հասցեում ինքնակամ շինարարաություն չի կատարվում, ուստի` չի կարող կասեցվել:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ իրավանորմերը, գալիս ենք այն եզրահանգման, որ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, պարտավոր է կասեցնել հայտնաբերված ինքնակամ շինարարությունը, իսկ օրենսդիրը չի տարբերակում շարունակվող կամ ավարտված շինարարությունը, այլ պարզապես նշում է ինքնակամ շինարարություն: Այսինքն, նույնիսկ, եթե արձանագրություն կազմելու պահին շինարարական աշխատանք չի իրականցվում, իսկ շինարարությունը կատարվել է առանց թույլտվության (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մաս), ապա շինությունը համարվում է ինքնակամ իրականացված, որպիսի փաստի արձանագրումն արդեն իսկ հիմք է կասեցման որոշումը կայացնելու համար, ուստի նշված որոշումը կայացնելը հետապնդում է բացառապես օրենքով նախատեսված նպատակ:
Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում եմ, որ Անուշ Մարգարյանի և Կամո Լալայանի 18.06.2020թ.-ին դիմում-բողոքը` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020 թվականի թիվ 512 որոշումն անվավեր ճանաչելու մասով, անհիմն է և ենթակա է մերժման:
Ինչ վերաբերում է 18.06.2020թ.-ի դիմում-բողոքում ներկայացված դիրքորոշմանը, այն մասին, որ 09.06.2020թ. թիվ 21 արձանագրության մեջ Կ. Լալայանի կողմից կատարվել է նշում այն մասին, որ շինարարական աշխատանքներն ավարտվել է առնվազն մեկ տարի առաջ, ապա հարկ եմ համարում նշել, որ վերջինիս կողմից 09.06.2020թ. թիվ 21 արձանագրությում կատարվել է հետևյալ նշումը. «շինարարությունը կատարել եմ մոտավորապես տարի, տարի ու կես առաջ, որևէ հիմնական փոփոխություն չի կատարվել, պատշգամբը ընդամենը առաջ եմ բերել»: Այսինքն 09.06.2020թ. թիվ 21 արձանագրության շրջանակներում հասցեատերը գրառում է կատարել ոչ թե ինքնակամ շինարարական աշխատանքներն ավարտված լինելու , այլ կատարված լինելու:
Անդրադառնալով դիմումատուների այն պնդմանը, որ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցը Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենքի թիվ 1 բնակարանին կից ինքնակամ շինությունն արձանագրելիս դուրս է եկել իր լիազորություններից, քանի որ նշված հասցեում է գտնվել Վազգեն Առաջին փող., 47Ա շենք թիվ 2 հասցեում ինքնակամ շինարարության վերաբերյալ իրենց դիմումի հիման վրա վարչական արձանագրություն կազմելու նպատակով, ապա այդ կապակցությամբ հարկ է նշել, որ նման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ վարչական մարմնի (կամ աշխատակցի) կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացմանը ոչ իրավաչափ գնահատելու համար, այն պատճառաբանությամբ, որ այն զուրկ է առերևույթ թե՛ իրավական, թե՛ փաստական հիմքերից:
Ուստի գտնում եմ, որ նշվածը, ինչպես նաև դրա հետ կապված եզրահանգումները անհիմն են:
Անդրադառնալով Անուշ Մարգարյանի և Կամո Լալայանի կողմից 02.07.2020թ. ներկայացված դիմումի թիվ 1, 2 և 3 կետերով խնդրարկվող դիրքորոշումներին, ապա գտնում եմ, որ դրանք սույն վարչական վարույթի առարկայի շրջանակներում որոշիչ և էական նշանակություն չունեն սույն որոշման կայացման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Կամո Արտաշի Լալայանի վերաբերյալ 09.06.2020թ. հարուցված թիվ 33/20 վարչական վարույթը կարճել:
2. Անուշ Մարգարյանի և Կամո Լալայանի 18.06.2020թ.-ի դիմում-բողոքը` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020 թվականի թիվ 512 որոշումն անվավեր ճանաչելու մասով, մերժել :
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`