Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 656՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒԶԱՆՆԱ ՌԱՖԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԲԱՑՎԱԾՔՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 34/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47 բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու և ըստ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Անուշ Սերգեյի Մարգարյանի (անձնագիր` AM0750331, տրված 31.05.2012թ. 057-ի կողմից) 09.06.2020թ. դիմումի` շինարարական աշխատանքների արդյունքում բացված երկու պատուհանները փակելու և ինքնակամ շինարարությունը կասեցնելու պահանջների մասին, պարզեց որ
Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը (գրանցման հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ Մաշտոց 85, բնակության հասցե՝ ք.Էջմիածին Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 2 բն. անձնագիր AR0405233, տրված 02.08.2017թ.057-ից), Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47 բազմաբնակարան շենքին կից, իրեն սեփականությամբ պատկանող ք.Էջմիածին, Վազգեն Առաջին փողոցի թիվ փողոց, 47 շենք, բն. 2 բնակարանին կից տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու շնարարության թույտվության իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 09.06.2020թ. կազմված թիվ 20 արձանագրության հիման վրա 2020 թվականի հունիսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Անուշ Սերգեյի Մարգարյանը 09.06.2020թ. դիմում է ներկայացրել, որով խնդրել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47Ա բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից շինարարական աշխատանքների արդյունքում բացված երկու անօրինական պատուհանները փակել և ինքնակամ շինարարությունը կասեցնել, քանի որ նշված պատուհանները խանգարում են իր գազի շահագործման իրավունքին:
Նշված վարչական վարույթով քննության առարկան լրացվել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Անուշ Սերգեյի Մարգարյանի 09.06.2020թ. դիմումով ներկայացված պահանջներով՝ շինարարական աշխատանքների արդյունքում բացված երկու պատուհանները փակելու և ինքնակամ շինարարությունը կասեցնելու վերաբերյալ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և 2020 թվականի հունիսի 19-ին և 30-ին անցկացրել է լսումներ Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի, նրա ներկայացուցիչ Հելբերտ Սուրիկի Կարապետյանի (լիազորագիր տրված 19.06.2020թ.) և Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչներ` Աննա և Արմեն Լալայանների (լիազորագրեր տրված` 18.06.2020թ.) և Էլինա Գյուրջյանի (լիազորագիր տրված` 17.06.2020թ.) մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 2 բնակարանին կից /բազմաբնակարան շենքին կից / տարածքում ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 09.06.2020թ. կազմված թիվ 20 արձանագրությունը, տեղազննության արձանագրությունը ու 09.06.2020թ. կատարված թվով 3 լուսանկար:
2. Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 513 որոշումը :
3. 19.06.2020թ.-ին Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչների ներկայացրած Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենքի հարակից տարածքի թվով 12 լուսանկար:
4. Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանին պատկանող Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բնակարանի սփականության վկայականը (տրված 19.11.2012թ. թիվ 19112012-04-0296 ) և հատակագիծը:
5.Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 19.06.2020թ. կազմված տեղազննության ակտը և 19.06.2020թ. թվագրությամբ թվով 12 լուսանկար:
6. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 23.06.2020թ-ի թիվ ՔՏՄ/11.1.1/6837-20 գրությունը:
7. 13.02.2019թ. տրված` ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, բն. 1 հասցեում գտնվող, Անուշ Սերգեյի Մարգարյանի անվամբ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման թիվ 13022019-04-0003 վկայականը և Ջիվան Հարությունյան Արմենի անհատ ձեռնարկատիրոջ կողմից (որակավորման վկայական թիվ 0390, տրվ. 03.03.2020թ.) 30.06.2020թ. տրված Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, բն. 1 հասցեում գտնվող շինությունների հատակագիծ
8. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ կողմից տրված «Բնակելի տան գազաֆիկացման նախագիծ»-ը և «Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» իրավաբանական անձանց միության 25.05.2006 թիվ 000682 ծխատար և օդատար ուղիների տեխնիկական վիճակի ակտը:
9. 30.06.2020թ.-ին Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչների ներկայացրած Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենքի հարակից տարածքի թվով 11 լուսանկար:
10. Էջմիածին համայնքի ղեկավարի 03.06.2019թ-ի «Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» թիվ 374 որոշումը, կից շենքի հատակագծով:
Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 2 բնակարանին` բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում իրականացրել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /բազմաբնակարան բնակելի շենքին կից պեմզաբլոկե պատերի կառուցում, դռան բացվածքի իրականացում և աստիճանների կառուցում, երկու պատուհանների բացվածքներ, թաց պրոցեսների իրականացում, բնակարանի օրինական մասում ձևափոխությունների իրականացում՝ պատուհանների և դռների ապամոնտաժում, քանդում, միջնապատերի ձևափոխում/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու շինարարության թույտվության, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Անուշ Սերգեյի Մարգարյանի 09.06.2020թ. դիմումի համաձայն՝ ապօրինի շինարարական աշխատանքների արդյունքում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից բացվել են երկու պատուհաններ, որոնք խոչընդոտում են իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գազի օրինական շահագործմանը, որը նկատելի է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ կողմից տրված բնակելի տան գազաֆիկացման նախագծի հատակագծով:
Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 հունիսի 19-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են քաղաքացիներ Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը և Անուշ Սերգեյի Մարգարյանը:
Նիստին ներկայացել են Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը, նրա ներկայացուցիչ Հելբերտ Սուրիկի Կարապետյանը և Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչներ Աննա և Արմեն Լալայանները:
Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը և Հելբերտ Սուրիկի Կարապետյանը որևէ հայտարարություն չեն կատարել: Աննա և Արմեն Լալայանները խնդրել են կատարել լրացուցիչ տեղազննություն և հայտարարել են, որ Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից, չնայած համայքի ղեկավարի ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին որոշման, շարունակվում են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև ներկայացրել են տարածքի լուսանկարներ, որոնք կցվել են վարչական գործով նյութերին: Հիմք ընդունելով վերոգրյալը նիստը հետաձգվել է և նշանակվել 30.06.2020թ-ին:
30.06.2020թ-ին կայացած նիստի ժամանակ ներկայացել են Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը, նրա ներկայացուցիչ Հելբերտ Սուրիկի Կարապետյանը, Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչներ Աննա և Արմեն Լալայանները, ինչպես նաև Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը: Անուշ Սերգեյի Մարգարյանի ներկայացուցիչներ Աննա և Արմեն Լալայանները ներկայացրել են տարածքի լուսանկարներ, որոնք կցվել են վարչական գործի նյութերին, միևնույն ժամանակ վերջիններս պնդել են դիմումով ներկայացված պահանջը, այն է` Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 47Ա բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից ինքնակամ շինարարական աշխատանքների արդյունքում բացված երկու անօրինական պատուհանները փակելու և ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 2 բնակարանին` բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու շինարարության թույտվության, 09.06.2020թ. թիվ 20 արձանագրության կազմման ժամանակահատվածում, իրականացրել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ՝ բազմաբնակարան բնակելի շենքին կից պեմզաբլոկե պատերի կառուցում, դռան բացվածքի իրականացում և աստիճանների կառուցում, երկու պատուհանների բացվածքներ, թաց պրոցեսների իրականացում, բնակարանի օրինական մասում ձևափոխությունների իրականացում՝ պատուհանների և դռների ապամոնտաժում, քանդում, միջնապատերի ձևափոխում:
Այսինքն` Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը կատարել է առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ բազմաբնակարան շենքին կից տարածքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նման պայմաններում, հաշվի առնելով Ռ. Կարապետյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավախախտում կատարելու հանգամանքը, գտնում եմ, որ նրա նկատմամբ որպես տույժի տեսակ կիրառման է ենթակա տուգանքը` 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Անդրադառնալով Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Անուշ Սերգեյի Մարգարյանի 09.06.2020թ. դիմումին և դրանով ներկայացվող պահանջներին` դրանց հիմքերին և իրավական հիմնավորումներին, հարկ է արձանագրել հետևյալը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:
Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզվում է, որ հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերակցությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով: Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով: Սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող բոլոր շինությունների տարածքների մակերեսի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեսների գումարին` արտահայտված տոկոսով:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են սույն օրենքով սահմանված կարգով:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե սույն հոդվածով նշված գործողություններն իրականացնելու հետևանքով խախտվելու են շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները, ապա համապատասխան գործողություններ իրականացնել ցանկացող շինության սեփականատերը կարող է այդ գործողություններն իրականացնել վերջիններիս համաձայնությամբ` հատուցելով շինությունների սեփականատերերին պատճառվող վնասները:
Սույն կետով նշված դեպքերում շինության սեփականատերերի կողմից համապատասխան գործունեության իրականացման կամ հատուցվող վնասների չափի հետ անհամաձայնություններ լինելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Տվյալ դեպքում Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը հանդիսանալով բնակարանի սեփականատեր, միևնույն ժամանակ համարվում է բազմաբնակարան շենքի և դրա սպասարկամն համար հատկացված հողամասի բաժնային սեփականատեր :
Նման պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բնակարանին կից Ռ. Կարապետյանի կողմից ինքնակամ կառուցված կցակառույցն ընդգրկվում է ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող. թիվ 47 շենքի զբաղեցրած և դրա սպասարկման համար հատկացված հողամաս, որը Էջմիածին համայնքի ղեկավարի 03.06.2019թ-ի թիվ 374 որոշմամբ փոխանցվել է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, իսկ դիմումատու Ա. Մարգարյանը, որպես ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 բնակարանի սեփականատեր հանդիսանում է նշված բազմաբնակարան շենքի և դրա սպասարկման համար հատկացված հողամասի ընդհանուր բաժնային սեփականատեր, գտնում եմ, որ վերջինիս կողմից 09.06.2020թ. դիմումով բարձրացված պահանջը` բացված երկու անօրինական պատուհանները փակելու մասով, ենթակա է քննության դատական կարգով, ուստի դիմումն այդ մասով ենթակա է մերժման (ելնելով այն հանգամանքից, որ Ռ. Կարապետյանի կողմից իրականացվող ինքնակամ շինարարությունը Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. թիվ 513 որոշմամբ կասեցվել է):
Ինչ վերաբերում է Ա. Մարգարյանի ներկայացուցիչ Արմեն Լալայանի այն պնդումներին, որ կասեցումից հետո շինարարական աշխատանքները շարունակվում են, ի հավաստումն որի վերջինիս կողմից ներկայացվել են թվով 23 լուսանկարներ` 10.06.2020թ., 12.06.2020թ., 13.06.2020թ., 15.06.2020թ., 18.06.2020թ., 19.06.2020թ., 20.06.2020թ., 23.06.2020թ., 24.06.2020թ., 26.06.2020թ., 27.06.2020թ. և 29.06.2020թ. թվագրությամբ, ապա այդ կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետ Հ. Միքաելյանի կողմից 19.06.2020թ. –ին ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բնակարանի, ինչպես նաև կից իրականացված կցակառույցի տեղազննությամբ և լուսանկարներով, պարզ է դառնում, որ Ռ. Կարապետյանի կողմից իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ իրեն սեփականության իրավունքով պատականող բնակարանում (համաձայն` ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ գլխի, նման աշխատանքների համար շինարարակա թույլտվություն չի պահանջվում):
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը գալիս ենք այն եզրահանգման, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47 շենք, թիվ 1 և թիվ 2 բնակարանի բնակիչների միջև առկա է վեճ, որը ենթակա է լուծման դատական կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և 224-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անուշ Մարգարյանի 09.06.2020թ. դիմումը` բացված երկու անօրինական պատուհանները փակելու պահանջի մասով` մերժել:
2. Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, 47 բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
3. Նախազգուշացնել Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
5. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`