Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶI ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 691՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 64 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐ ՋԱՆԻԲԵԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 64 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐ ՋԱՆԻԲԵԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 36/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանի կողմից ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ, պարզեց որ
Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանը (հասցե՝ ք.Էջմիածին Պուշկինի փող., թիվ 38 տուն, անձնագիր՝ AS0410482, տրված 29.10.2018թ-ին 057-ից), համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 15.06.2020թ. կազմված թիվ 22 արձանագրության, տեղազննության ակտի, լուսանկարների և զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված շինության կապակցությամբ 15.06.2020թ. կազմված թիվ 22 արձանագրությունը, տեղազննության արձանագրությունը և տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 30.06.2020թ. թիվ 36/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 18.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 543 որոշումը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Պուշկինի փող., թիվ 38 տուն հասցեի բնակիչ Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանի կողմից էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, կատարվել է շինարարական աշխատանքներ /քարե հիմնապատերի կառուցում, թաց պրոցեսների իրականացում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 18.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 543 որոշումը, որը 23.06.2020թ-ին առձեռն հանձնվել է Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից, այսինքն 24.06.2020թ.:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հունիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն / Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանը։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող, ք. Վաղարշապատ, Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեում գտնվող (հիմք 23.10.2019թ. թիվ 23102019-04-0061 վկայական) հողամասին կից գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասում դեռևս նախկինից առկա է եղել ինքնակամ նկուղային կառույց, որի վրա առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է քարե պատերի կառուցում, սակայն դադարեցրել է շինարարական աշխատանքերը մինչև խնդրին վերջնական լուծում տալը:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանը Էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, արդեն իսկ նախկինից առկա շինության վրա, իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանի նկատմամբ նշանակել տուգանք 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Անդրանիկ 3-րդ թաղամաս, թիվ 64 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Խաչատուր Ջանիբեկի Խաչատրյանին, որ եթե նա, սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:
 

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`