Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶI ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 693՝ ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱՅԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱՅԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 37/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զնգվ. հասցեում անհատ ձեռնարկատեր Անահիտ Հայրապետյան Գրիշայի կողմից առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ
Ա/Ձ Անահիտ Հայրապետյան Գրիշայի (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ գ.Փարաքար Թամանցիների փող. 40, ՀՎՀՀ 52209654, պետ.գրանցման համար՝99.876842 /2015-10-29,) կողմից Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զնգվ. հասցեում, կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտում՝ առանց թույլտվության իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 12.06.2020թ. թիվ 59 արձանագրության և 17.06.2020թ-ի զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հունիսի 17-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Անահիտ Հայրապետյան Գրիշայի անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 12.06.2020թ. թիվ 59 արձանագրությունը և 17.06.2020թ-ի զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 03.07.2020թ. թիվ 37/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Անահիտ Հայրապետյան Գրիշայի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զնգվ. հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանիք վաճառք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հունիսի 17-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 3-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Անահիտ Հայրապետյան Գրիշայի անհատ ձեռնարկատերը /հիմք՝ փոստային անդորրագիր AG 021642288AM / ։
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Այսինքն` Անահիտ Հայրապետյան Գրիշայի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Արագածի Արագածի 2-րդ զնգվ. հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անահիտ Հայրապետյան Գրիշայի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`