Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 747՝ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐԱՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 46/20 վարչական գործը՝ Կարապետ Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձեի փող., թիվ 73 հասցեում Գևորգ Պետրոսի Ավետիսյանի կողմից կառուցված ինքնակամ շինության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին, պարզեց, որ
Գևորգ Պետրոսի Ավետիսյանը (հասցե՝ ք.Էջմիածին, Շահումյան փող., թիվ 48 շենք, 20 բն., ն/ք 004123964, տրված 19.08.2014թ. 057-ից), Կարապետ Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձեի փող., թիվ 73 հասցեում խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված պահանջներն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 24.06.2020թ. թիվ 24 արձանագրության հիման վրա 2020 թվականի հուլիսի 13-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Գևորգ Պետրոսի Ավետիսյանի և Կարապետ Չիրաքյանի կնոջ` Վարսենիկ Բարսեղյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Կարապետ Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73 հասցեում առանց համապատասխան թույլտվության Գևորգ Պետրոսի Ավետիսյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ կազմված 24.06.2020թ. թիվ 24 արձանագրությունը, տեղազննության ակտը և տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73 հասցեի սեփականության վկայականը:
• Կարապետ Չիրաքյանի և Վարսենիկ Բարսեղյանի ամուսնության վկայականը:
• Կարապետ Չիրաքյանի թիվ ԲԱ258298մահվան վկայական:
• Հանձնաժողովի 14.07.2020թ. թիվ 46/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Շահումյան փող., թիվ 48 շենք, 20 բն. հասցեի բնակիչ Գևորգ Պետրոսի Ավետիսյանի կողմից Կարապետ Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73 հասցեում, կատարվել են շինարարական աշխատանքներ /քարե պատերի կառուցում, ծածկի տեղադրում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով` Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 14-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Գևորգ Պետրոսի Ավետիսյանը /հիմք՝ փոստային անդորագիր AG022246371AM /:
Գևորգ Պետրոսի Ավետիսյանը և Կարապետ Չիրաքյանի կինը` Վարսենիկ Բարսեղյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ շինարարությունը կատարվել է 2010 թվականին, իսկ ծածկը իրականացվել է 2017 թվականին, իսկ վարչական մարմնի կողմից ձեռնարկված միջոցներով դրանք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում կատարված լինելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել /ինչը վկայում է Գուգլ Ըրֆ /Google Earth Pro/ համակարգի միջոցով կատարված տարածքի ուսումնասիրությունները/:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեվ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գևորգ Պետրոսի Ավետիսյանի վերաբերյալ 13.07.2020թ. հարուցված թիվ 46/20 վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374 231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`