Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 760՝ ԱՐԱ ՀԱԿՈԲԻ ՉԻՐԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՄԱՍԻՆ

07.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՐԱ ՀԱԿՈԲԻ ՉԻՐԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 45/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն հասցեում գտնվող Արա Հակոբի Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինություն իրականացնելու մասին, պարզեց, որ
Արա Հակոբի Չիրաքյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն, անձնագիր` AM0409537, տրվ. 05.08.2011թ. 057-ից), Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն հասցեում գտնվող Արա Հակոբի Չիրաքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված պահանջներն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց` մետաղական կոնստրուկցիայի կառուցում), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 24.06.2020թ. թիվ 23 արձանագրության հիման վրա 2020 թվականի հուլիսի 13-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Արա Հակոբի Չիրաքյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն հասցեում առանց համապատասխան թույլտվության Արա Հակոբի Չիրաքյանի կողմից կատարված ինքնակամ կառույցի կապակցությամբ 24.06.2020թ. թիվ 23 արձանագրությունը, տեղազննության ակտը և տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 14.07.2020թ. թիվ 45/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
• 21.07.2020թ. տեղազննության արձանագրությունը և տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն հասցեի բնակիչ Արա Հակոբի Չիրաքյանի կողմից էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, կատարվել են շինարարական աշխատանքներ /քարե պատերի կառուցում, մետաղական կոնստրուկցիայի կառուցում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հուլիսի 13-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 14-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արա Հակոբի Չիրաքյանը/հիմք՝ առձեռն ծանուցում/:
Արա Հակոբի Չիրաքյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ պատրաստ է ապամոնտաժել մետաղական կոնստրուկցիան, իսկ քարե պատերը կառուցվել են վաղուց։
21.07.2020թ․ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Էջմիածին քաղաքի Օրջոնեկիձե փող., թիվ 73Ա տուն հասցեում կատարվել է տեղազննություն, որի ընթացքում պարզվել է, որ Արա Հակոբի Չիրաքյանի կողմից կառուցված ծածկն ապամոնտաժվել է, և տարածքը բերվել է նախկին տեսքի, իսկ վարչական մարմնի կողմից ձեռնարկված միջոցներով քարե պատերի կառուցման աշխատանքները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում կատարված լինելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել /ինչը վկայում է Գուգլ Ըրֆ /Google Earth Pro/ համակարգի միջոցով կատարված տարածքի ուսումնասիրությունները/:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արա Չիրաքյանի կողմից կամավոր վերացվել են իրավախախտման հետևանքները` ապամոնտաժվել է մետաղական կոնստրուկցիան, և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 154-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արա Հակոբի Չիրաքյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
2.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`