Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17.08.2020Թ-Ի ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 803՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

19.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 34-1/20 վարչական գործն ըստ դիմումի Անուշ Մարգարյանի՝ Էջմիածնի համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 9-ին հարուցված թիվ 34/20 վարչական գործի շրջանակներում Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 513 որոշման պահանջը խախտելու վերաբերյալ, պարզեց, որ
Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ Մաշտոց 85, բնակության հասցե՝ ք.Էջմիածին Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բն. անձնագիր AR0405233, տրված 02.08.2017թ.057-ից), իրեն սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բնակարանին /բազմաբնակարան շենքին/ կից տարածքում իրականացրել է ինքնակամ դռան բացվածք, չնայած այն հանգամանքի, որ Էջմիածնի համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 9-ին հարուցված թիվ 34/20 վարչական գործի շրջանակներում Էջմիածին համայնքի ղեկավարը 10.06.2020թ.-ին ընդունել է թիվ 513 որոշումը, համաձայն որի կասեցվել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը` արգելելով վերոնշյալ տարածքում շինարարական որևէ գործողություն կատարելը:
Վերոգրյալի կապակցությամբ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 1 հասցեի բնակիչ ԱՆուշ Մարգարյանի 17.07.2020թ ներկայացված դիմումի հիման վրա 2020 թվականի հուլիսի 17-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> ենթակետով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Ռուզաննա Կարապետյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 513 որոշումը:
• Անուշ Մարգարյանի 17.07.2020թ.-ի դիմումը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 22.07.2020թ. կազմված թիվ 25 արձանագրությունը, տեղազննության ակտը, տարածքի լուսանկարները և զեկուցագրը:
• Հանձնաժողովի 12.08.2020թ. թիվ 34-1/20 վարչական գործի նիստի թիվ 1 արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանի կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 47Ա շենք, թիվ 2 բնակարանին /բազմաբնակարան շենքին/ կից տարածքում, իրականացված ինքնակամ շինարարության /բազմաբնակարան բնակելի շենքին կից պեմզաբլոկե պատերի կառուցում, դռան բացվածքի իրականացում և աստիճանների կառուցում, երկու պատուհանների բացվածքներ, թաց պրոցեսների իրականացում, բնակարանի օրինական մասում ձևափոխությունների իրականացում՝ պատուհանների և դռների ապամոնտաժում, քանդում, միջնապատերի ձևափոխում/ վերաբերյալ Էջմիածնի համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 9-ին հարուցված թիվ 34/20 վարչական գործի շրջանակներում կատարվել է Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. «Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 513 որոշումը, համաձայն որի կասեցվել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47 շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը` արգելելով վերոնշյալ տարածքում շինարարական որևէ գործողություն կատարելը:
Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. <<Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 513 որոշումը 11.06.2020թ-ին առձեռն հանձնվել է Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից, այսինքն 12.06.2020թ.:
Անուշ Մարգարյանը 17.07.2020թ.-ի դիմումով ներկայացրել է, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի թիվ 2 բնակարանին կից ինքնակամ հատվածում դուռ է բացվել, որի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 22.07.2020թ.-ին նշված հասցեում կատարվել է տեղազննություն և կազմվել է արձանագրություն, համաձայն որի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի թիվ 2 բնակարանին կից գոյություն ունեցող, ինքնակամ կառուցված մասում կատարվել է շինարարական աշխատանքներ` դռան բացվածք:
Նշված բացվածքը, ինչպես Ա. Մարգարյանի դիմումին կից լուսանկարներից, այնպես էլ Ռուզաննա Կարապետյանի ամուսին Հելբերտ Կարապետյանի 22.07.2020թ. կազմված թիվ 25 արձանագրության մեջ նշված բացատրության համաձայն, փակվել է 2020 թվականի հունիսի 10-12 ընկած ժամանակահատվածում, այնուհետև կրկին բացվել է հունիսի 16-ից հետո:
Այսպիսով, վերլուծելով վերոգրյալը, պարզ է դառնում, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի թիվ 2 բնակարանին կից ինքնակամ կառուցված մասում դռան բացվածը կատարվել է Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ. թիվ 513 որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում, համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները: Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով և հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն ուղղված վարչական ակտը կարող է հարկադրաբար ի կատար ածվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն`հարկադրանքի միջոց է տուգանքը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` տուգանք կարող է նշանակվել նաև, եթե պարտավոր անձը ձեռնպահ չի մնում որևէ գործողություն կատարելուց, որի վերաբերյալ համապատասխան վարչական ակտ է ընդունվել:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տուգանք կարող է նշանակվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պարտավոր անձը հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախազգուշացվի, իսկ 3-րդ մասի համաձայն` տուգանք կիրառելու նախազգուշացման մեջ պետք է նշվի տուգանքի որոշակի չափը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի համաձայն` հարկադրանքի միջոցները նշանակվում են այդ միջոցների կիրառման մասին նախազգուշացմամբ սահմանված ժամկետում պարտավոր անձի կողմից համապատասխան պարտականությունը չկատարվելու դեպքում:
Վկայակոչված իրավանորմերի իրավազորության պայմաններում, հաշվի առնելով այն, որ Ռ. Կարապետյանին, Էջմիածնի համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 9-ին հարուցված թիվ 34/20 վարչական գործի շրջանակներում Էջմիածին համայնքի ղեկավարի 10.06.2020թ.-ի <<Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի բնակարան 2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին>> թիվ 513 որոշմամբ կասեցվել է նշված հասցեում ինքնակամ շինարարությունը` արգելելով վերոնշյալ տարածքում շինարարական որևէ գործողություն կատարելը, իսկ մինչև վարչական մարմնի կողմից որպես հարկադրանքի միջոց` տուգանք կիրառելը, օրենսդրի կողմից պարտադիր սահմանվել է հարկադրանքի միջոցների կիրառման մասին պարտավոր անձին նախազգուշացնելու կարգ, գտնում եմ, որ պարտավոր անձ Ռուզաննա Կարապետյանին պետք է նախազգուշացնել ձեռնպահ մնալ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի թիվ 2 բնակարանին կից գոյություն ունեցող, ինքնակամ կառուցված մասում որևէ գործողություն կատարելուց՝ մինչև ինքնակամ կառույցի կարգավիճակ որոշելը և համապատասխան գործողությունների կատարման թույլտվության ստանալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 78-րդ, 82-րդ, 84-րդ, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանին նախազգուշացնել ձեռնպահ մնալ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց թիվ 47Ա շենքի թիվ 2 բնակարանին կից գոյություն ունեցող, ինքնակամ կառուցված մասում որևէ գործողություն կատարելուց՝ մինչև ինքնակամ կառույցի կարգավիճակ որոշելը և համապատասխան գործողությունների կատարման թույլտվության ստանալը:
2. Ռուզաննա Ռաֆիկի Կարապետյանին նախազգուշացնել, որ սույն նախազգուշացումը ստանալուց հետո վերոգրյալ տարածքում իր կողմից որևէ գործողություն իրականացնելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի հարկադրանքի միջոց` տուգանք, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափը:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`