Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 18.08.2020-ի «Արփի Մարդոյանին հողի հարկի և գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N737-Ա որոշում

24.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
Քաղաքացի Արփի Մարդոյի Մարդոյանը հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 8-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենք-շինությունների հաշվառման և գնահատման ,ինչպես նաև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի քաղաք Տաշիր,փողոց Ջահուկյան, թաղ. 5, տուն 181 հասցեում գտնվող 7.8454 հա ընդհանուր մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերը և շենք-շինությունները հանդիսանում են Արփի Մարդոյի Մարդոյանի սեփականությունը, որոնք «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ:
Հողամասերի և գույքերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 2.266.754 ( երկու միլիոն երկու հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ,ինչը մինչև 2020 թվականի հուլիս ամիսը չի վճարվել: Նշված հողերի և գույքերի համար հողի հարկը և գույքահարկը չվճարելու արդյունքում առաջացել է տույժ 697.238 ( վեց հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր երեսունութ) ՀՀ դրամ:
2020 թվականի հուլիսի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Արփի Մարդոյի Մարդոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 16.07.2020) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Արփի Մարդոյի Մարդոյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է,որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գուծունեության արդյուներքից:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04տոկոսի չափով։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Արփի Մարդոյի Մարդոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 2.266.754( երկու միլիոն երկու հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ, որից 697.238 ( վեց հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր երեսունութ) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ, ք. Տաշիր,Վ. սարգսյան 94

Հեռ..` 02542-21-68

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`