Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.09.2020Թ-Ի ԹԻՎ 858 ՈՐՈՇՈՒՄ ՝ ՀԵՂԻՆԵ ԱՐԱՅԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 48/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում վարչական շենքի դիմաց գտնվող տարածքում Հեղինե Արայիկի Ղազարյանի կողմից հանրային սննդի կազմակերպման և իրացում իրականացնելու մասին, պարզեց որ
Հեղինե Արայիկի Ղազարյանը (հասցե՝ ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 71/3, անձնագիր AR0418855, տրված 10.08.2017թ. 057-ից), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում վարչական շենքի դիմաց գտնվող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 9-րդ /նախկին 10-րդ/ մասով սահմանված պահանջները, իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 11.08.2020թ. թիվ ԷՆ.2 արձանագրության և 11.08.2020թ-ի զեկուցագրի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 11-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Հեղինե Արայիկի Ղազարյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 11.08.2020թ. թիվ ԷՆ.2 արձանագրություն և 11.08.2020թ-ի զեկուցագրի:
• Հանձնաժողովի 21.08.2020թ. թիվ 48/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հեղինե Արայիկի Ղազարյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում վարչական շենքի դիմաց գտնվող տարածքում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 21-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել է Հեղինե Արայիկի Ղազարյանին ։
Վերջինս ներկայանալով վարույին հայտարարել է, որ չի ստացել ծանուցումը, պարզապես ներկայացել է համայնքապետարան դիմում տալու բացօթյա առևտրի թույլտվության համար և տեղեկանալով վարչական նիստի վերաբերյալ ներկայացել է նիստի:
Ավելի վաղ, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 11.08.2020թ. թիվ ԷՆ.2 արձանագրության մեջ, Հեղինե Արայիկի Ղազարյանը հայտնել էր, որ չի հրաժարվում օրենքով սահմանված վճարումներից, պարզապես ներկա պահին հնարավորություն չունի, քանի որ չկա առևտուր, շահույթ…
Չնայած բազմաթիվ զգուշացումների Հեղինե Արայիկի Ղազարյանը մինչ այսօր շարունակում է առանց թույլտվության իրականացնել հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Այսինքն` Հեղինե Արայիկի Ղազարյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում վարչական շենքի դիմաց գտնվող տարածքում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 9-րդ մասով, 23-րդ, 32-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հեղինե Արայիկի Ղազարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Հեղինե Արայիկի Ղազարյանին, որ եթե նա, սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`