Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.09.2020Թ-Ի ԹԻՎ 859 ՈՐՈՇՈՒՄ ՝ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆՈՐԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿՐԿԻՆ ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.09.2020Թ-Ի ԹԻՎ 859 ՈՐՈՇՈՒՄ ՝ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆՈՐԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿՐԿԻՆ ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 50/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, թիվ 30 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց, Անուշավան Նորիկի Մնացականյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար տուգանք նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարքը կատարելու վերաբերյալ, պարզեց, որ
Անուշավան Նորիկի Մնացականյանը (հասցե՝ Էջմիածին քաղաք, Բաղրամյան փողոց, թիվ 30Բ, անձնագիր՝ AN0425361, տրված 29.03.2013թ-ին 057-ի կողմից), Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, թիվ 30 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի առևտուր, դրա համար չնախատեսված տեղում, որի համար օրենքով սահմանված կարգով Էջմիածին համայնքի ղեկավարի 24.06.2020թ. թիվ 557 որոշմամբ ենթարկվել է պատասխանատվության և նշանակվել է տուգանք: Նշված որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է վարույթի մասնակիցներին ու վերջիններիս իրազեկման հաջորդ օրվանից մտել է ուժի մեջ, անբողոքարկելի դառնալու պահից վերջինս ներկայացվել է հարկադիր կատարման:
Չնայած դրան Անուշավան Նորիկի Մնացականյանը տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընքացքում կրկին թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտում և հետևաբար թույլ տվել նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների խախտում, այն է՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Հիմք ընդունելով կատարված իրավախախտումը Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կոմից 14.08.2020թ-ին կազմվել է արձանագրություն և 19.08.2020թ-ի ներկայացվել է զեկուցագրի, որի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Անուշավան Նորիկի Մնացականյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից 14.08.2020թ. կազմված արձանագրությունը և 19.08.2020թ զեկուցագիրը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 24.06.2020թ. թիվ 557 որոշումը:
• Հանձնաժողովի 02.09.2020թ. թիվ 50/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, թիվ 30 Բ տուն հասցեում գրանցված Անուշավան Նորիկի Մնացականյանը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, թիվ 30 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց իրականացրել է բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում և նշված իրավախախտման համար տուգանք նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն արարքը ։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 02-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն, հրաժարվել է ստորագրել ծանուցման կրկնօրինակի վրա/ Անուշավան Նորիկի Մնացականյանը ։
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում):
Այսինքն` Անուշավան Նորիկի Մնացականյանը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, թիվ 30 հասցեում բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի առևտրի համար ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր և նշված իրավախախտման համար տուգանք նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն արարքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Անուշավան Նորիկի Մնացականյանի նկատմամբ նշանակել տուգանք ոչ սահմանված տեղում բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի առևտուր իրականացնելու համար տուգանք նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարքը կատարելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`