Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.09.2020Թ-Ի ԹԻՎ 857 ՈՐՈՇՈՒՄ ՝ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՂԱԲԵԿԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 52/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, թիվ 22 հասցեում, Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ
Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը (հասցե ՝ ք.Էջմիածին Մ.Մաշտոց 22 շենք, գրանցման հասցե՝ ք.Էջմիածին Մ.Մաշտոց 29բ, պետ.գրանցման համար՝ 38.04204 / 2006-04-03, ՀՎՀՀ 52140957), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, թիվ 22 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրականացրել է ոչ սահմանված տեղերում առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 11.08.2020 թվականի արձանագրության և 19.08.2020թ-ի զեկուցագրի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից 11.08.2020թ. կազմված արձանագրությունը և 19.08.2020թ զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 02.09.2020թ. թիվ 52/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոց 29բ տուն հասցեում գրանցված Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, թիվ 22 հասցեում ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 02-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /առձեռն, հրաժարվել է ստորագրել ծանուցման կրկնօրինակի վրա/ Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը ։
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում):
Այսինքն` Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, թիվ 22 հասցեում ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`