Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակի ԱԼԲԵՐՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.10.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մաս»

ԱԼԲԵՐՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Գույքահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Ալբերտ Արամայիսի Հովակիմյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «CADILLAC FLEETWOOD 5.7L» մակնիշի փոխադրամիջոցի (պետհամարանիշ՝ 95ND500) 2017-ից 2019 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2020 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ կազմում է չորս հարյուր տասներկու հազար վեց հարյուր քառասուներեք ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` իննսունչորս հազար ինը հարյուր երկու ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Ալբերտ Արամայիսի Հովակիմյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր տասներկու հազար վեց հարյուր քառասուներեք ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` իննսունչորս հազար ինը հարյուր երկու ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին, սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ալբերտ Արամայիսի Հովակիմյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` +374(0255)2-25-00

Էլ. փոստ`