Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի 09.10.2020թ-ի որոշում թիվ 993՝ «Ակնթարթ-206» ՍՊԸ -ի նկատմամբ հաշվարկը տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին

09.10.2020

Տիպ` Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձման ծանուցում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 58/20 վարչական գործը՝ «Ակնթարթ-206» ՍՊԸ-ի կողմից գույքահարկի կիսամյակային հաշվարկը տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու մասին, պարզեց որ
«Ակնթարթ-206» ՍՊԸ-ն (հասցեն` ք. Էջմիածին, Վռամ Կոստանյան փողոց 4/7, ՀՎՀՀ 04703204, Պետ.ռեգիստրի գրանցման համար 38.110.00593/1995-09-12) հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող/գրանցված/ գույքի սեփականատեր՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն գույքահարկի վճարող սուբյեկտ, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ սահմանված եղանակներով չի ներկայացրել գույքահարկի կիսամյակային հաշվարկը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է տուգանք, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 08.09.2020թ.-ին տրված զեկուցագրի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
«Ակնթարթ-206» ՍՊԸ -ին ուղարկվել է ծանուցում /հիմք 14.09.2020թ. թիվ 3289 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել օրենքով սահմանված պարտականությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ակնթարթ-206» ՍՊԸ ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«Ակնթարթ-206» ՍՊԸ-ն հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող /գրանցված/ գույքի սեփականատեր, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը և Հարկային օրենսգիրքը, վերջինս պարտավոր է ներկայացնել գույքահարկի հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:




Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Տվյալ պարագայում «Ակնթարթ-206» ՍՊԸ-ի կողմից Էջմիածնի համայնքապետարան չի ներկայացվել գույքահարկի հաշվետվություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.«Ակնթարթ-206» ՍՊԸ-ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի հաշվարկը տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար նշանակված տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`