Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳԱՐԻԿ ՍՏԱՍԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.10.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մաս

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Գույքահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Գարիկ Ստասիկի Պողոսյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի փոխադրամիջոցի (պետհամարանիշ՝ 98TT989) 2016-ից 2019 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2020 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ կազմում է վեց հարյուր քսանյոթ հազար հարյուր իննսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր իննսունութ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Գարիկ Ստասիկի Պողոսյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել վեց հարյուր քսանյոթ հազար հարյուր իննսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր իննսունութ ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին, սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Գարիկ Ստասիկի Պողոսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` /+374 0255/ 2-25-00

Էլ. փոստ`