Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19.10.2020Թ-Ի ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1059՝ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.11.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 80/20 վարչական գործը՝ Շահումյան փող. 46/31ա հասցեում Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ
Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատերը (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Հ.Դանղյան փողոց, թիվ 4, պետ ռեգիստրի գրանցման համար՝99.115922/2012-06-18, ՀՎՀՀ՝ 52188211), ք. Էջմիածին, Շահումյան փող. 46/31ա հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրականացրել է ոչ սահմանված տեղերում առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 11.09.2020թ. կազմված արձանագրության և 15.09.2020թ զեկուցագրի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 15-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից 11.09.2020թ. կազմված արձանագրությունը և 15.09.2020թ զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 30.09.2020թ. թիվ 80/20 վարչական գործի թիվ 1 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Հ.Դանղյան փողոց, թիվ 4 հասցեում գրանցված Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Շահումյան փող. 46/31ա հասցեով, ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /փոստային ծանուցում AG026180358AM/ Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատերը:
Վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում):
Այսինքն` Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Շահումյան փող. 46/31ա հասցեում ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Լիլիթ Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`