Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հյողամասերի բաց դասական աճուրդ վաճառք

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հյողամասերի բաց դասական աճուրդ վաճառք

ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 1-ին փ․ թիվ 99 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2116 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 203140 /երկու հարյուր երեք հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/9 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,07154հա հողամասը ջերմոց կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 69000 /վաթսունինը հազար/ ՀՀ դրամ:
ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/10 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,13738 հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 132000 /մեկ հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 14:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/։

Հասցե` ք,Քաջարան, Լեռնագործների 4

Հեռ..` +374 93 195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`