Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի համայնքապետարան
<Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.12.2020թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.

Լոտ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ տեղամասում գտնվող 02-001-0564-0049 ծածկագրով 4,0406հա V կարգի արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Լոտ 2. Աշտարակ համայնքի Արայի տեղամասում գտնվող 02-001-0849-0001 ծածկագրով 0,7095հա IV կարգի այլ հողատեսք, 02-001-0694-0111 ծածկագրով 0,2685հա IV կարգի արոտավայր և 02-001-0662-0119 ծածկագրով 0,1228հա IV կարգի վարելահող՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:

1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով:Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Հայտերն ընդունվում են մինչև 18.12.2020թ:

Մանրամասների համար դիմել աճուրդային հանձնաժողովին:

Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7

Հեռ..` +374 232 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`