Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-449/ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի

23.11.2020

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի քաղաքապետարան
«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդված

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության
մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-449/
համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի

Հ/հ Համայնքային ծառայության թափուր
պաշտոնի անվանումը Ծածկագիրը Մրցույթ անցկացնելու օրը և ժամը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
1 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետ 3.1-449 23.12.2020թ. ժամը 1000 08.12.2020թ.


Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրը` ժամը 10.00-ին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am, «Տեղեկատվական կենտրոնե բաժնի «Աշխատանքե ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համացանցային կայքէջում (mtad.am «Համայնքային ծառայությանե բաժնի «Հայտարարություններե ենթաբաժին)։

* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229, 514-366) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 7-րդ հարկ, Համայնքային ծառայության հարցերի բաժին, հեռ. (010) 51-55-32) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 12.30-ը և 14.00 –ից 16.30-ը (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

Հասցե` ք.Երևան, Արգիշտիի 1

Հեռ..` +37411514-229

Վեբ կայք` www.yereva.am

Էլ. փոստ`