Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մեղրի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ (1 լոտ)՝ բաց եղանակով:

24.11.2020

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
Մրցույթր մասին հրապարակային ծանուցումներ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ (1 լոտ)՝ բաց եղանակով:

Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով
Լոտ 1. Մեղրի համայնք գ Ալվանք 1,40531 հա հողամաս, ծածկագիր՝09-009-0101-0136, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –15000 ՀՀ դրամ, վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝25 տարի:
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան և գտնվում է հարթ տարածքում:
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 22-ը, ժամը 16:00-ը։ Մրցույթի կազմակերպման փաթեթում առկա են մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, պայմանգրի նախագծերը: Ցանկացողները մրցույթի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 0286643500

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`