Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մեղրի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (2 լոտ)՝ բաց եղանակով

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (2 լոտ)՝ բաց եղանակով:
Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով.
Լոտ 1. Մեղրի համայնք գ Կուրիս 0,95127 հա հողամաս, ծածկագիր՝ 09-053-0102-0002, մեկնարկային գինը – 285 400 դրամ
Բնակավայրերի հողերից՝ավտոտնակ կառուցելու նպատակով․
Լոտ 2. Մեղրի համայնք ք Մեղրի 0,00673 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0027-0015 մեկնարկային գինը - 40 380 դրամ
Աճուրդը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 14:30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2020թ դեկտեմբերի 23-ը, ժամը 15:00-ը։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`