Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Լոտ N 1- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց, 1-ին փակուղի N 6, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0018-0058, մակերեսը՝ 0,0778 հա, մեկնարկային գինը՝ 1 000 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Լոտ N 2– բնակելի կառուցապատման համար, Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 16-րդ փողոց N 7, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0029-0033, մակերեսը՝ 0,19852 հա, մեկնարկային գինը՝ 450 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Լոտ N 3–սպանդանոց կառուցելու համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Խաչիձորի փողոց N 4/1, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0068-0027, մակերեսը՝ 0,1 հա, մեկնարկային գինը՝ 810 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ է, N 2 լոտի դեպքում՝ 10 000 դրամ, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 5%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդները կկայանան 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`