Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

2020 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին, Օրգովի համայնքապետարանում (հասցեն Օրգով հ, 2-րդ փող 1/1) անցկացվելու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք:

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Օրգովի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ. 1. Օրգով համայնք, 1-ին փողոց 3-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող 02-114-0035-0009 ծածկագրով 0,1614 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, հողամասի մեկնարկային գինը 2010000 / երկու միլիոն տաս հազար/ ՀՀ դրամ դրամ:
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով 100500 /մեկ հարյուր հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, իսկ քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով 100500 /մեկ հարյուր հազար հինգ հարյուր /ՀՀ դրամ Հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ՝ (ճանապարհ, ջրատար, էլ. հաղորդման գծեր):
Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 2. Օրգով համայնքում գտնվող 02-114-0053-0010 ծածկագրով 0,8044 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, հողամասի մեկնարկային գինը 500000 / հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի գնի 5%-ի չափով 25000 /քսան հինգ հազար /ՀՀ դրամ, իսկ քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով 25000 /քսան հինգ հազար /ՀՀ դրամ:
Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, (ըստ առանձին լոտերի) մասնակցության վճար (որի չափը սահմանված է 10000 դրամ) և անձնագիր:
Աճուրդի մասնակցության հայտ չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ:
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով:
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով):
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (10000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև
կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով:
Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Օրգովի համայնքապետարան աշխատանքային օրերին 14:00-16:00-ն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020թ. դեկտեմբերի 23-ը:
Հեռ. /077/ 21-79-19

Օրգովի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ Օրգով համայնք 2-րդ փողոց, 1/1

Հեռ..` 077217919

Վեբ կայք` www.orgov.am

Էլ. փոստ`