Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15.01.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

Հրազդանի համայնքապետարանի սեփականություն համարվող գույքի աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանում, Հրազդանի համայնքապետարանի ինտերնետային կայքում՝ www.hrazdan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Հրազդանի համայնքապետարան (ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք, 5-րդ հարկ, հեռ.` 0223-2-23-45)։
Աճուրդին մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%–ի չափով, իսկ աճուրդի դրված յուրաքանչյուր գույքի մեկ քայլի չափը` մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի (2000 դրամ) և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։ Աճուրդը կայանալու է 2021 թվականի փետրվարի 12-ին ժամը`15:00-ին, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը, ժամը` 18:00-ն։


ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Հասցե` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 0223-2-23-45

Էլ. փոստ`