Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3-1-5/ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 3-1-5/

15.01.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջատար
մասնագետ /ծածկագիր` 3-1-5/

Բաժնի առաջատար մասնագետը`
ա) Կատարում է ՏԻՄ-ում և Ճամբարակ համայնքում մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառնությունների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները, իրականացնում է հարկերի հավաքագրում.
բ) Կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրման-առաքման օպերատորական աշխատանքները.
գ) իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է քաղաքացիներից ստացված դիմումները, բանավոր և գրավոր բողոքների ուսումնասիրման արդյունքները ներկայացնում է ղեկավարին.
դ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ե) աջակցում է զորակոչին, զորահավաքներին և զորավարժություններին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) Զինապարտության մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի N 282 որոշման իմացություն:

Մրցույթը կանցկացվի 16.02.2021 թ.` ժամը 14:30-ին, համայնքապետարանում / ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125/:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մաuին, որ ինքը չի տառապում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-ն որոշմամբ հաuտատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչնդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող oտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) oրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական uեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենները կամ համապատաuխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն աշխատանքային օր` ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, Ճամբարակի համայնքապետարանում / ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 /:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 31.01.2021թ.

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ / ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125, հեռ. 0265-2-22-55 / և ք. Գավառ, մարզպետարան:

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125

Հեռ..` (0265) 2 22 55

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`