Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու մասին

18.01.2021

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդաձորի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովը ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հողամասի վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա 2021թ փետրվարի 24-ին սկիզբը 10:30-ին, Վարդաձորի համայնքապետարանի շենքում /հասցե՝ գ. Վարդաձոր Ալաշկերտի փողոց թիվ 16 վարչական շենք /: Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման է տրամադրվում Վարդաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասը.
1. Լոտ-1 /ծածկագիր 02-058-0106-0063/ 0.6797 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր: Մեկնարկային գինը՝ տարեկան վարձավճարը սահմանել __5000__(հինգ հազար) դրամ:

Մրցույթային ամեն քայլը պետք է պակաս չլինի մեկնարկային գնի 5 տոկոսից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` ա/ հայտ՝ սահմանված կարգով), բ/ մասնակցության վճար 1000 /հազար/ դրամի մուծման անդորրագիր գ/ ֆիզիկական անձանց անձնագրի պատճեները, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները իսկ մրցույթի անցկացման օրը մրցույթի նախավճար 1 տարվա վարձավճարի չափով:

Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս հաշվի են առնվում առաջարկվող վարձավճարի չափը, հողի արդյունավետ օգտագործման և բարելավման առաջարկվող միջոցառումները, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է որոշում և կնքվում հողամասի վարձակալության պայմանագիր: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9:00-18:00:
Հեռ. 091550059 ,էլ. փոստ maks.avetisyan@mail.ru:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր Ալաշկերտի փողոց թիվ 16:

Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ.Վարդաձոր, Ալաշկերտի 16

Հեռ..` +37491550059

Վեբ կայք` vardadzor.am

Էլ. փոստ`