Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անուշավան Նորիկի Մնացականյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

06.05.2021

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված


Անուշավան Նորիկի Մնացականյանին
(հասցե՝ քաղաք Էջմիածին, Բաղրամյան փող., թիվ 30Բ)


Հարգելի՛ պարոն Մնացականյան,
Ձեզ է ուղարկվում Էջմիածին համայնքի ղեկավարի 29.04.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Բաղրամյան 16/2 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 394 որոշումը:
Միաժամանակ Դուք ծանուցվում եք, որ Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Էջմիածին քաղաքի , Բաղրամյան փող., թիվ 30Բ հասցեի բնակիչ Անուշավան Նորիկի Մնացականյանի կողմից «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2021 թվականի մայիսի 12-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Էջմիածնի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Էջմիածին քաղաքի Բաղրամյան փող., թիվ 16/2 հասցեում, Նորիկ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, առանց համապատասխան թույլտվության շինարարություն կատարող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`