Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.10.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1298` ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԹԻՎ 117 Գ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄՈ ՄՀԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.10.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԹԻՎ 117 Գ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄՈ ՄՀԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 60/21 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա Կամո Մհերի Գրիգորյանի կողմից ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ, պարզեց որ
Կամո Մհերի Գրիգորյանը (հասցե՝ Արմավիրի մարզ Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ, անձնագիր՝ 001377571) ք.Էջմիածին Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ՝ ցանկապատի կառուցում (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 19.09.2021 թվականին կազմված թիվ 20 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2021 թվականի սեպտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Կամո Մհերի Գրիգորյանի բացակայությամբ, ով նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա Կամո Մհերի Գրիգորյանի կողմից ինքնակամ շինություն կառուցելու կապակցությամբ 19.09.2021 թվականին կազմված թիվ 20 արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 23.09.2021 թվականի «էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա իրականացվող ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1183 որոշումը:
• Հանձնաժողովի 08.10.2021թ. թիվ 60/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ հաստատված է համարվում հետևյալը.
Քաղաք Էջմիածին, Սպարապետ Վազգեն Սարգսյան 117գ հասցեի բնակիչ Կամո Մհերի Գրիգորյանի կողմից Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, կատարվել է շինարարական աշխատանքներ /ցանկապատի կառուցում/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 23.09.2021 թվականի «էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փող., թիվ 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա իրականացվող ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1183 որոշումը, որի վերաբերյալ համապատասխան ծանուցումը փոստային առաքմամբ հանձնվել է Կամո Մհերի Գրիգորյանին և ուժի մեջ է մտել վերջինիս իրազեկելուն հաջորդող օրվանից:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբերի 8-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Կամո Մհերի Գրիգորյանը, ինչպես նաև ծանուցումները հրապարակվել են azdarar.am հրապարակային ծանուցումների կայքում, ուստի վերջիններս համարվել են պատշաճ ծանուցված:
Կամո Մհերի Գրիգորյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Այսպիսով գտնում եմ, որ ապացուցված է այն փաստը, որ է Կամո Մհերի Գրիգորյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
Տվյալ պարագայում Կամո Մհերի Գրիգորյանը Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Կամո Մհերի Գրիգորյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 117գ հասցեին կից համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Կամո Մհերի Գրիգորյանին, որ եթե նա, սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`