Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.10.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1300`ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ /ՆԱԽԿԻՆ ԻՍԱԿՈՎ/ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԱՐԱՏ ՎԱՐԴԱՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.10.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ /ՆԱԽԿԻՆ ԻՍԱԿՈՎ/ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԱՐԱՏ ՎԱՐԴԱՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 62/21 վարչական գործը՝ Արամ Ասատրյան /նախկին Իսակով/ փողոցի թիվ 22 հասցեում գտնվողի բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-051-016/ 0,0148հա մակերեսով հողամասը ոչ նպատակային օգտագործելու և նույն հասեով շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ տուգանք նշանակելու մասին, պարզեց որ
Արարատ Վարդանի Բարսեղյանը (հասցե՝ ք.Էջմիածին Վազգեն Առաջին շենք թիվ 45Ա, թիվ 43 բն., ն/ք՝ 000084269, տրված 11.11.2012թ-ին 057-ի կողմից), իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Էջմիածին Արամ Ասատրյան /նախկին Իսակով/ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-051-016/ 0,0148հա մակերեսով հողամասում խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով և 152.2 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը օգտագործել է որպես հասարակական կատուցապատման հողամաս, իսկ բնակելի տան համար նախատեսված շնությունը`որպես խանութ, որի համար օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152.2 հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 152.2 հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 24.09.2021 թվականին կազմված թիվ 21 արձանագրության և զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի սեպտեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ վերոնշյալ իրավախախտումների հատկանիշներով: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված Արարատ Վարդանի Բարսեղյանը չի ներկայացնել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արամ Ասատրյան /նախկին Իսակով/ փողոցի թիվ 22 հասցեում գտնվողի բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-051-016/ 0,0148հա մակերեսով հողամասը ոչ նպատակային օգտագործելու և նույն հասցեով շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու կապակցությամբ 24.09.2021 թվականին կազմված թիվ 21 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Թիվ 163 շինարարության թույլտվություն տրված 19.11.2020թ-ին:
• Հանձնաժողովի 08.10.2021թ. թիվ 62/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին շենք թիվ 45Ա, թիվ 43 բնակարանի բնակիչ Արարատ Վարդանի Բարսեղյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող, Էջմիածին քաղաքի Արամ Ասատրյան /նախկին Իսակով/ փողոցի թիվ 22 հասցեում գտնվողի բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-051-016/ 0,0148հա մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ, նույն հասցեով շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ևս օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ, որպես խանութ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 հոկտեմբերի 8-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արարատ Վարդանի Բարսեղյանը /հիմքADLE0100351476AM փոստային ծանուցագիր/:
Վերջինս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված է եղել վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական լսմանը:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում` հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
Տվյալ պարագայում Արարատ Վարդանի Բարսեղյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Արամ Ասատրյան /նախկին Իսակով/ փողոցի թիվ 22 հասցեում գտնվողի բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-051-016/ 0,0148հա մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ, նույն հասցեում գտնվող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ևս օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ, որպես խանութ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ, 152.2-րդ և 35-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արարատ Վարդանի Բարսեղյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ Էջմիածին քաղաքի Արամ Ասատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվողի բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար` 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և նույն հասցեում գտնվող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար` 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր` 150 000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Առաջարկել Արարատ Վարդանի Բարսեղյանին օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հողամասի և շինության նպատակային նշանակության համապատասխանեցում:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`