Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22.10.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1365՝ ԱՎԵՏԻՍ ՌՈՒԲԻԿԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 314/21 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ավետիս Ռուբիկի Կարագուլյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Իսակով փող. թիվ 71 տուն, անձնագիր ----------/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 14.08.2021թ. տեղեկանքների և 23.08.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի օգոստոսի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ավետիս Ռուբիկի Կարագուլյանը պատշաճ ծանուցվել է /հիմք 30.08.2021թ. թիվ 4049 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, Ավետիս Ռուբիկի Կարագուլյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /փոստային առաքանի` ADLEO0100059134AM/, 24.09.2021թ-ի ներկայացրել է դիմում-պնդումը վարչական վարույթի շրջանակներում լսումներ անցկացնելու վերաբերյալ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, Ավետիս Ռուբիկի Կարագուլյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Հարկային պարտավորությունների վերաբերյալ Էջմիածնի համայնքապերարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից տրված 14.08.2021թ.-ի տեղեկանքները և 23.08.2021թ զեկուցագիրը:
• Ավետիս Ռուբիկի Կարագուլյանի 24.09.2021թ-ի դիմում-պնդումը վարչական վարույթի լսում անցկացնելու վերաբերյալ:
• Հանձնաժողովի 08,10.2021թ.-ի թիվ 314/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ արձանագրում ենք հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ ք. Էջմիածին, Իսակով փող. թիվ 54/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Ավետիս Ռուբիկի Կարագուլյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 216 919 /երկու հարյուր տասնվեց հազար ինը հարյուր տասնինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 138 796 /հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ 2011-2020թթ. ապառքի գումար և 78 123 /յոթանասունութ հազար հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Նշված հասցեում գտնվող 0,0076 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 512 /հինգ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 475 /չորս հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 37 /երեսունյոթ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Ավետիս Ռուբիկի Կարագույանը հանդիսանում է MITSUBISHI CHARIOT GRANDIS 2.4 I մակնիշի 34DU865 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, որի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմել է 77 429 /յոթանասունյոթ հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, որից 64 500 /վաթունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ 2019-2020թթ-ի. ապառքի գումար և 12 929 /տասներկու հազար ինը հարյուր քսանինը/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հոկտեմբերի 08-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 օգոստոսի 23-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է` Ավետիս Ռուբիկի Կարագուլյանը:
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի նիստին հայտարարեց, որ ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, խնդրում է կատարել զիջում` տույժերի, ինչ վերաբերում է ապառքներին, պատրաստակամ է մուծումներ կատարել 2016թ.-ից մինչ այսօր գոյացած ապառքի պարտավորությունների համար:
Վերջինիս պարզաբանվեց, որ պարտավորությունները ենթակա են կատարման ամբողջ ծավալով և ներկա պահին չկա որև է իրավական ակտ, որի հիման վրա հնարավոր կլիներ կատարել պարտավորությունների զիջում:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում են հողի հարկի գանձման չափերը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Վկայակոչված իրավանորմերի իրավազորության պայմաններում անրադառնալով Ա.Գրիգորյանի առարկություններին՝ հարկ է ընդգծել, որ դրանք անհնարին են և չեն բխում իրավահարաբերության կարգավորման օրենսդրական կարգավորումներից և հողի հարկի, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման որոշմամբ մատնանշված նորմերի պահանջներից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Ավետիս Ռուբիկի Կարագուլյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 294 860 /երկու հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Իսակով փող. թիվ 54/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքերի գույքահարկի և հողի հարկի պարտավորություն, որից նշված հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 216 919 /երկու հարյուր տասնվեց հազար ինը հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, նույն հասցեում գտնվող 0,0076 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 512 /հինգ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ և MITSUBISHI CHARIOT GRANDIS 2.4 I մակնիշի 34DU865 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկ, որը կազմում է 77 429 /յոթանասունյոթ հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`