Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.11.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1464՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 67/21 վարչական գործը՝ Մանուշյան 32 հասցեում /Էջմիածին-Երևան խճուղու աջակողմյան մասում/ «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան թույլտվության սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
«ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (հաշվառված՝ Երևանյան խճուղի 26, ծանուցման հասցե ք.Էջմիածին, Մանուշյան 32, ՀՎՀՀ 04434159) կողմից ք. Էջմիածին, Մանուշյան փող., թիվ 32 հասցեում /Էջմիածին-Երևան խճուղու աջակողմյան մասում/, կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտում՝ առանց թույլտվության սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի իրականացում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 18.10.2021թ. կազմված թիվ ՎԲ-2 արձանագրության և 25.10.2021թ. զեկուցագրի հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսումներ, որի ժամանակի և վայրի մասին «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ն պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 18.10.2021թ. կազմված թիվ ՎԲ-2 արձանագրությունը և 25.10.2021թ. զեկուցագիրը:
• Azdarar.am կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• Հանձնաժողովի 05.11.2021թ. թիվ 67/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ն ք. Էջմիածին, Մանուշյան փող., թիվ 32 հասցեում /Էջմիածին-Երևան խճուղու աջակողմյան մասում/ առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 5-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ին, որը վերադարձել է փոստային բաժանմունքից <<անհայտ>> նշումով։
Նշանակված վարչական վարույթի լսման ծանուցումը 29.10.2021թ-ին հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում։
«ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ն, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ մասը տալիս է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի հասկացությունը, մասնավորապես` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայանները, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Այսինքն` «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ն ք. Էջմիածին, Մանուշյան փող., թիվ 32 հասցեում /Էջմիածին-Երևան խճուղու աջակողմյան մասում/ առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 5-րդ մասով, 23-րդ, 32-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու համար 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`