Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22.11.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1539՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 79 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ/ ՍԱՐԳԻՍ ԱՐՏԱՇԵՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԻԶԱԲԵԼԱ ԱՍԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.11.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 79 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ/ ՍԱՐԳԻՍ ԱՐՏԱՇԵՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԻԶԱԲԵԼԱ ԱՍԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 68/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց թիվ 79 բազմաբնակարան շենքի տանիքում՝ ընդհանուր օգտագործման տարածքում, Սարգիս Արտաշեսի Սահակյանի և Իզաբելա Ասատուրի Սահակյանի կողմից առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին, պարզեց, որ
Սարգիս Արտաշեսի Սահակյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Մայիսյան փող., թիվ 4տուն, անձնագիր՝ 003914843) և Իզաբելա Ասատուրի Սահակյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Մայիսյան փող., թիվ 4տուն, անձնագիր՝ 009941808), Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում` ընդհանուր օգտագործման տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ /բնակելի տան կառուցում/ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 24 արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, Սարգիս Արտաշեսի Սահակյանի ներկայությամբ և Իզաբելա Ասատուրի Սահակյանի բացակայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց թիվ 79 բազմաբնակարան շենքի տանիքում, ընդհանուր օգտագործման տարածքում առանց համապատասխան թույլտվության Սարգիս Արտաշեսի Սահակյանի և Իզաբելա Ասատուրի Սահակյանի կողմից կատարված ինքնակամ շինության կապակցությամբ 26․10.2021 թվականին կազմված թիվ 24 արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 02.11.2021 թվականի «էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1427 որոշումը:
• Հանձնաժողովի 12.11.2021թ. թիվ 68/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Սեփականության իրավունքի վկայական թիվ 03072017-04-0028:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ հաստատված է համարվում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Մայիսյան փող., թիվ 4 տուն հասցեի բնակիչներ Սարգիս Արտաշեսի Սահակյանի և Իզաբելա Ասատուրի Սահակյանի կողմից Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում` ընդհանուր օգտագործման տարածքում, իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /բնակելի տան կառուցում/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 02.11.2021 թվականի «էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1427 որոշումը, որը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում և ուղարկվել է Սարգիս Արտաշեսի Սահակյանին և Իզաբելա Ասատուրի Սահակյանին փոստային առաքումով /առաքանի N ADLE0100856880/։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 նոյեմբերի 12-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Սարգիս Արտաշեսի Սահակյանին և Իզաբելա Ասատուրի Սահակյանին, ինչպես նաև ծանուցումը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում, ուստի վերջիններս համարվում են պատշաճ ծանուցված:
Սարգիս Արտաշեսի Սահակյանը և Իզաբելա Ասատուրի Սահակյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել են վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն վարչական վարույթի լսմանը ներկայացել է միայն Սարգիս Արտաշեսի Սահակյանը և ներկայացրել է Իզաբելա Ասատուրի Սահակյանից լիազորագիր՝ համայնքապետարանում և այլ իրավասու մարմիններում հանդես գալու մասին:
Նիստի ժամանակ Սարգիս Ասատուրի Սահակյանը ներկայացրել է լուսանկարներ՝ տանիքի վթարային վիճակի վերաբերյալ, որի պատճառով էլ իրենք կառուցել են ինքնակամ շինությունը։ Սարգիս Ասատուրի Սահակյանը խնդրել է ուսումնասիրել ինքնակամ շինության օրինականացման հնարավորությունը:
Այսպիսով, գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ Սարգիս Արտաշեսի Սահակյանի և Իզաբելա Ասատուրի Սահակյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտում և վերջիններս սույն դեպքում հանդիսանում են իրավախախտման սուբյեկտ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ և 23-րդ հոդվածները սահմանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտներնի շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, շինարարության թույլտվության հասկացությունը, այն տվող անձանց շրջանակները:
Սույն գործով պարզ է դառնում, որ քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ Սարգիս Արտաշեսի և Իզաբելա Ասատուրի Սահակյաններն են: Վերջինս կրում է ֆիզիկական անձի այն հատկանիշները, որը կարող է հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակից, այսինքն անշարժ գույքը փոփոխելու իրավասուբյեկտությամբ օժտված օգտագործող (կառուցապատող, շինարարություն իրականացնող):
Տվյալ պարագայում Սարգիս Արտաշեսի Սահակյանը և Իզաբելա Ասատուրի Սահակյանը Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում` ընդհանուր օգտագործման տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն /բնակելի տան կառուցում/:
Ուստի վարչական վարույթով ապացուցված է համարվում այն փաստը, որ Սարգիս Արտաշեսի Սահակյանը և Իզաբելա Ասատուրի Սահակյանը, որպես կառուցապատողներ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում` ընդհանուր օգտագործման տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել են ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ և հանդիսանում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման սուբյեկտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սարգիս Արտաշեսի Սահակյանի և Իզաբելա Ասատուրի Սահակյանի նկատմամբ, համապարտության կարգով նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բազմաբնակարան թիվ 79 շենքի տանիքում` ընդհանուր օգտագործման տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Սարգիս Արտաշեսի Սահակյանին և Իզաբելա Ասատուրի Սահակյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`