Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 02.02.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 62՝ ԶԱՎԵՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽԱՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՅՈՒՐԻՅ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԳԱԳԻԿԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.02.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽԱՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՅՈՒՐԻՅ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԳԱԳԻԿԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 82/21 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող Հաիկազ Սարկոսիանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու մասին, պարզեց.
Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատերը (հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Լուսագյուղ, Ն.Դարբինյան փող., թիվ 1 փակ., թիվ 2 տուն, Պետ. ռեգիստրի գրանցման համար 99.1073085/2019-05-08, ՀՎՀՀ՝ 49639319), Հաիկազ Սարկեսիանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Էջմիածին Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փող., թիվ 52/1 հասցեում գտնվող` բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործում է ոչ նպատակային, մասնավորապես բնակելի տան համար նախատեսված շինությունն օգտագործում է որպես խանութ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 09.12.2021թ. թիվ 25 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 09-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացվել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատերը, պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող Հաիկազ Սարկեսիանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախատմամբ ոչ նպատակային օգտագործելու կապակցությամբ 09.12.2021թ. կազմված թիվ 25 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող բնակելի տան 281.11.2018թ.-ի անշարժ գույքի սեփականության վկայական թիվ 28112018-04-0067 և կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճենները:
• ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության 11.03.2021թ.-ի հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 2 ակտը:
• Թիվ 71/21վարչական գոչծով 28.12.2021թ. և 11.01.2022թ. լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ք.Էջմիածին Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փող., թիվ 52/1 հասցեում գտնվող Հաիկազ Սարկեսիանին սեփականության իրավունքով պատկանող, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատիրոջ կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ 09.12.2021թ.-ի դրությամբ օգտագործվել է ոչ նպատակային` բնակելի տան համար նախատեսված շինությունը օգտագործվում է որպես խանութ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի դեկտեմբերի 09-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 դեկտեմբերի 28-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է` պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով և նշանալվել 2022 թվականի հունվարի 11-ին:
Հրավիրված վարչական լսումների վերաբերյալ ծանութցումն ուղարկվել է Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատիրոջը և միաժամանակ հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոբական կայքում` https://www.azdarar.am/announcments/org/259/00997375/:
Վերջինս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված է եղել վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական լսմանը:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:
Տվյալ պարագայում Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հաիկազ Սարկեսիանին սեփականության իրավունքով պատկանող` ք.Էջմիածին Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փող., թիվ 52/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործվում է ոչ նպատակային` բնակելի տան համար նախատեսված շինությունը օգտագործվում է որպես խանութ, իսկ ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելուն և իրավախախտման հետևանքները վերացնելուն ուղղված վարչական մարմնի պահանջները վարույթի մասնակցի կողմից թողնվել են անկատար, որպիսի փաստը պետք է հաշվի առնել տույժ նշանակելու հարցը և դրա չափը որոշելիս:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1552.2-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Յուրիյ Կոստանյան Գագիկի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ք.Էջմիածին Տիգրան Մեծի /նախկին Սպանդարյան/ փող., թիվ 52/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`