Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՋԻ ԲԻ ԱՐ>> ՍՊԸ-ԻՆ վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

18.02.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

<<ՋԻ ԲԻ ԱՐ>> ՍՊԸ-ԻՆ
(հասցե՝ ք.Էջմիածին, Մանուշյան 32)
Պետ.գրանցման համար՝ 99.110.1115797 / 2020-02-13
ՀՎՀՀ 04434159

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վաղարշապատի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 25-ին, ժամը` 11:15-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Էջմիածնի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության առևտրի օբյեկտը ժամը 24.00-ից հետո աշխատեցնելու և նավթային գազերի և սեղմված բնական գազերի վաճառք իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հարգանքով՝

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`