Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևակ Ջանիբեկի Ազատյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

18.02.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Սևակ Ջանիբեկի Ազատյանին
(հասցե՝ ք. Էջմիածին, Սբ.Մարիանե /Նալբանդյան/ փող.,
թիվ 47 տուն, անձ՝AH0205965)


Հարգելի՛ պարոն Ազատյան,
Ձեզ է ուղարկվում Վաղարշապատ համայնքի ղեկավարի 17.02.2022 թվականի «Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոց թիվ 20Ա շենքի հետնամասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա իրականացվող ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 224 որոշումը:
Միաժամանակ Դուք ծանուցվում եք, որ Վաղարշապատի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ք. Էջմիածին, Սբ.Մարիանե /Նալբանդյան/ փող., թիվ 47 տուն հասցեով գրանցված, Ձեր՝ Սևակ Ջանիբեկի Ազատյանի կողմից «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 25-ին, ժամը` 12:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Էջմիածնի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 20Ա շենքի հետնամասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության շինարարություն կատարող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հարգանքով՝

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`