Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17.02.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 224՝ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20Ա ՇԵՆՔԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.02.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20Ա ՇԵՆՔԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 14.02.2022 թվականին կազմված թիվ 3 արձանագրության` Սևակ Ջանիբեկի Ազատյանի կողմից, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 20Ա շենքի հետնամասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի պահանջներով.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 20Ա շենքի հետնամասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա իրականացվող ինքնակամ շինարարությունը` արգելելով վերոնշյալ տարածքում Սևակ Ջանիբեկի Ազատյանի կամ որևէ այլ անձի կողմից շինարարական գործողություններ կատարելը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`