<<ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ>> տեղադրված հայտարարության մեջ լրացում կատարելու մասին
02.03.2022
<<ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ>> տեղադրված հայտարարության մեջ լրացում կատարելու մասին
Հարգելի՛ գործընկեր Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանի կողմից 25.02.2022թ-ին azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում կատարվել է թիվ 1027000 նույնականացման համարի տակ գրանցված հայտարարության հրապարակում, խնդրում ենք տալ հայտարարության լրացում,այն է հայտարարության վերջում զետեղել հետևյալ տեքստը՝
<< Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասերում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Էջմիածնի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: >>
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`