Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սուրեն Մարգարյան Ա/Ձ -ին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

07.03.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, Վարչական իրավախախտում

Ա/Ձ Սուրեն Մարգարյանին
Պետ.գրանցման համար՝ 99.21065 / 2011-04-22
ՀՎՀՀ՝ 52181332
Հասցե՝ ք. Էջմիածին, Կոմունարների փող, թիվ 1 փակ. թիվ 13 տուն

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի մարտի 18-ին, ժամը` 11:40-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում իրականացնելու և հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`