Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 02.02.2022թ. որոշում թիվ 125՝ Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

09.03.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬347/21 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանը /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Գայ, անձնագիր AF0203259/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 28.09.2021թ. տեղեկանքի և 03.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 03.12.2021թ. թիվ 5620/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող հողամասերը հանդիսանում են Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1. Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտվող 0.45 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0319-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 131 931 /հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 86 886 /ութսունվեց հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 45 045/քառասունհինգ հազար քառասունհինգ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2․ Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում 0.4052 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0320-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 208 399 /երկու հարյուր ութ հազար երեք հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 141 596 /հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 66 803/վաթսունվեց հազար ութ հարյուր երեք/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Րաֆֆի Բեդրոսի Ունդջյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 340 330 /երեք հարյուր քառասուն հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ՝ որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտվող 0.45 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0319-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 131 931 /հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 86 886 /ութսունվեց հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 45 045/քառասունհինգ հազար քառասունհինգ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար և Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում 0.4052 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0320-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 208 399 /երկու հարյուր ութ հազար երեք հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 141 596 /հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 66 803/վաթսունվեց հազար ութ հարյուր երեք/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`